Ով է քանդում Մանկական երկաթուղին և ինչի դիմաց

Երևանի Մանկական երկաթուղու տարածքում մի քանի օր է, ինչ քանդման աշխատանքներ են իրականացվում, իսկ Երևանի քաղաքապետարանն ու Տարածքային կառավարման և ենթակատուցվածքների նախարարությունը փոխանակ պատասխանեն, թե ով է տարածքի վարձակալը, և ինչ աշխատանքներ են այնտեղ իրականացվում, միմյանց վրա են գցում պատասխանատվությունը։

Նշված գերատեսչությունների նման պահվածքը մտածելու տեղիք է տալիս․ գուցե տարածքի վարձակալը և այնտեղ հնարավոր կառուցապատում իրականացնողը փոխկապակցվա՞ծ են իշխանությունների հետ։

Դեռ 2021 թվականին նախատեսվում էր իրականացնել այգու՝ իբր միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցում, ինչպես նաև մանկական ժամանցի, հյուրանոցային և սպորտային համալիրի կառուցում։

Ներդրողը «Ռուցոգ-ինվեստ հոլդինգ» ընկերությունն էր, որի հիմնադիրն ու սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանն է։

«Ռուցոգ-ինվեստ»-ը, բացի Մանկական երկաթուղուց, նաև Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման վերաբերյալ էր ներդրումային ծրագրի առաջարկ ներկայացրել։

Այս ընկերությանն է պատկանում նաև Երևանի Պարոնյան 15/5 հասցեում կառուցվող «Փարաջանով քլաբ հաուս» համալիրը, որի ստորին հատվածն իջնում է դեպի Հրազդանի կիրճ։ Այս համալիրի կառուցման ավարտը նշվում է 2025 թվականը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ այս համալիրի կառուցման համար քանդվել էին Հրազդանի կիրճի՝ բացառիկ գեղեցկությամբ ժայռերը։

Ռուբեն Գրիգորյանին է պատկանում նաև «Ռիդ» ընկերությունը, որը Արագածոտնի մարզում՝ զբոսաշրջային ավան հիմնելու հնարավորություն ստացավ Կառավարությունից։ Ծրագիրն իրականացվելու էր Վարդենուտ, Շենավան և Արագած բնակավայրերի վարչական տարածքում։

Ռուբեն Գրիգորյանի անունը մամուլում սկսեց շրջանառվել 2017 թվականին՝ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, երբ գործարարը հայտարարեց, որ աջակցում է Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի»-ին և պատրաստ է ֆինանսավորել քաղաքական ուժը։

Հատկանշական է, որ Ռուբեն Գրիգորյանը 2021 թվականին կոշտ քննադատություն էր հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն դա, չգիտես ինչու, չի կաշկանդել գործող իշխանությանը՝ գործարարին հնարավորություն տալ Հայաստանում կառուցապատումներ իրականացնելու, թեև այս հնարավորություններից հետո գործարարն այլևս հայտարարություններ չի արել։

«Դու նողկալի մի արարած, մի տարօրինակ անունով՝ Նիկոլ Վովաևիչ։ Տգիտության աստիճանը հենց այստեղից էլ երևում է։ «Դուխով» ասելով ՝մի խղճալի, նսեմացուցիչ պայմանագիր թաքուն ստորագրեցիր, դուխով ջարդեցիր վերածնված հայկական ոգին։

Դու հանցագործ ես, և դա անկասկած է, և քո հանցագործության գինը քո կյանքն է»,- ասել էր Գրիգորյանը՝ մինչ կառուցապատումների հնարավորություն ստանալը։

Վերադառնալով Մանկական երկաթուղու տարածքում ընթացող քանդման աշխատանքներին, հարկ է նշել, որ այս տարի ապրիլ ամսին «ՌԻԴ» ընկերությունը հայտնեց Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից հրաժարվելու իր որոշման մասին։

«Չնայած այս նախաձեռնությանը՝ մեր նվիրվածությանը և ջանքերին, անցած 5 տարվա ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք ստանալ տեղական իշխանություններից անհրաժեշտ հավանությունը՝ չնայած ներկայացված բազմաթիվ նախագծերին»,- հայտնել էին ընկերությունից։

Նշենք, որ մամուլում տեղեկություններ կային, որ ինչպես այգու, այնպես էլ Սարյան փողոցում գտնվող «Հայփոստի» շենքը տարածքում ցանկանում են շքեղ համալիր կառուցել, որը կապվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյնաի կնոջ՝ Աննա Հակոբյանի անվան հետ։

Ուստի չի բացառվում, որ առաջիկայում Մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաև «Հայփոստի» գլխավոր շենքի տարածքում իշխանությունների սրտի օլիգարխները ընդհանուր համալիր կառուցեն։

Ավելին, նշվում էր, որ դեպի Մանկական երկաթուղի տանող 2 թունելները, որոնցից մեկը տևական ժամանակ է՝ փակ է, ևս այդ համալիրի մաս է լինելու։


oragir.news

դիտվել է 1815 անգամ
Լրահոս
Շիրակի մարզպետից հետո ազատման դիմումներ են ներկայացրել նրա նշանակած կադրերը Դատարանը մերժել է օդանավակայանում այսօր ձերբակալված արցախցի բուժքրոջ կալանավորելու միջնորդությունը․ Ռոման Երիցյան Արտակարգ դեպք՝ Վանաձորում Իշխանությունը գտել է 220.000 քվե սպասվող ընտրություններին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը օտարման ոչ ենթակա 60 հոդվածի համայնքային 1311քմ² տարածքը վաճառել է 42.260 դրամով․ Արթուր Չախոյան Զուրաբիշվիլին միացել է ցուցարարներին Ֆրանսիան դիվանագետների խումբ կուղարկի Սիրիա ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Վեսյոլի Գայ և Պուշկինո բնակավայրերը. ՌԴ ՊՆ Գերմանիայում նախկին պատգամավորները Ադրբեջանի օգտին կաշառք վերցնելու մեղադրանքով կկանգնի դատարանի առաջ Ասադի ընտանիքի ակտիվների արժեքը Թուրքիան մտադիր է ոչնչացնել Սիրիայում Քրդական բանվորական կուսակցությունը Տան տանիքին աշխատող քաղաքացին հանկարծամահ է եղել Երևանյան լճի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին էլ «Infinity» և «06» Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է․ Բորդյուժա «Սրբազան պայքարի» աջակիցներն այս ընթացքում հալածվել են, ձերբակալվել, նրանց գումարների վրա կալանքներ են դրվել Մասիսում կոտրել են վճարային տերմինալն ու այնտեղից գողացել են դրամապահոցը Արցախցի բուժքույրը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է Զվարթնոց օդանավակայանում․ Ռոման Երիցյան Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդների օրերը Ինչ իրավիճակ է Լարսում Անդրանիկ Միհրանյանին Զվարթնոց օդանավակայանում արգելել են մտնել Հայաստան 12 տարի անց Թուրքիան Դամասկոսում վերաբացում է իր դեսպանատունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am