Արագածոտնում քամին 100-ավոր տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել ու շպրտել, կոտրել էլեկտրասյուներ

Այսօր՝ դեկեմբերի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի լեգենդար Արագած գյուղում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 13-ին և այսօր ուժեղ քամու հետևանքով գյուղում ավերածություններ են տեղի ունեցել։

Կոտրվել են 100-ից ավելի տների տանիքներ, արմատախիլ է արվել 100-ից ավելի հսկայական ծառեր, մի քանի էլեկտրասյուներ, գազախողովակներ են կտորվել, դրանց վրա տեղադրված հաշվիչներ, կարելի է ասել ամբողջությամբ վնասվել է գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տանիքը, որի թիթեղները քամին շպրտել է մի քանի 100 մետր։ Քամին շպրտել է նաև ՀՀ Կառավարության կողմից գյուղում կառուցվող նոր մանկապարտեզի համար բերված թիթեղները, որոնց մեծ մասը վնասված վարչական շրջանի ղեկավար Լուկաշ Խաչատրյանը գյուղացիների հետ հայտնաբերել են մանկարպարտեզից մի քանի 100 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում։

Գիշերվանից օպերատիվորեն ժամանել են Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության պետ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով գյուղ են ժամանել նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Եգոր Կարապետյանն ու Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Էդգար Ավդալյանի գլխավորությամբ։

Ապարանի քաղաքապետը և վարչական շրջանի ղեկավարը շարունակում են շրջայցը տուն առ տուն, մոտ 40-ից ավելի տներ արդեն այցելել են և գույքագրում են կատարում, որպեսզի պարզեն ամբողջական ինչ չափի նյութական վնաս է պատճառվել գյուղացիներին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կ․ Եղիազարյանը ասում էր․ «Իրավիճակի մասին արդեն տեղեկացրել ենք Արագածոտնի մարզպետին և իմ տեղեկություններով Կառավարությունն էլ արդեն տեղյակ է ու թե մարզպետարանը, թե Կառավարությունը պատրաստակամություն են հայտնել, որ իրենք կանգնելու են տուժած գյուղացիների թիկունքին և նրանց այս արհավիրքի մեջ մենակ չեն թողնելու»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասը կազմում է մի քանի մլն դրամ, իսկ Կ․ Եղիազարյանի հանձնարարականով գիշերվանից արդեն գյուղում աշխատում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Մուսալեռի, Արագածի մասնաճյուղի էլեկտրիկները։ Երեկվանից մինչև այժմ գյուղում էլեկտրաէներգիան և գազամատակարարումը դադարեցվել է։

Արագած գյուղում են նաև Ապարան խոշորացված համայնքի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր օգնում են գյուղացիներին։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քամին իր սև գործն է արել նաև Ծաղկաշեն գյուղում, որտեղ քիչ առաջ մեկնած Ապարանի քաղաքապետ Կ․ Եղիազարյանը և Ծաղկաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուստամ Զաքարյանը պարզում են Ծաղկաշենում ինչ ծավալի վնասեր է պատճառվել քամու հետևանքով։

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանն անոնս հրապարակեց․ Զարուհի Փոստանջյան (video) Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել․ Շարմազանով Խոզը կերելա, էդ տորթը տարեք Նիկոլին, թող էդ էլ ուտի․ քաղաքացի (video) ՇՏԱՊ․ Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են ԵՄ դեսպանի արձագանքին (video) Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան (video) Էդգար Ղազարյանի ելույթը կրկին իրար խառնեց ՔՊ-ականներին (video) Եռապատերազմի կուսկացությունը դու՛ք եք․․․Փաշինյանը մրցում էր Սամվել Կարապետյանի դեմ․ Նարեկ Կարապետյան (video) «Չորրորդ» Հանրապետության հիմնադիրը դուք չե՛ք, ճարտարապետը Թուրքիա՛ն է, կոնստրուկտորը՝ Ադրբեջանը (video) Մխիթարանք չէ, որ Արեգնազին թույլ են տվել հանդիպել դստեր հետ նրա ծննդյան օրը. Մետաքսե Հակոբյան (video) Ամո՛թ է, այսօր 10 հազար քաղբանտարկյալ ունենք․ Լիլիթ Գալստյան (video) Ճնշումները շարունակելու ենք, իշխանությունները տեղի են տալիս․ Գառնիկ Դանիելյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Լա՛վ լսեք, մենք այս խայտառակությունը կոտրելու ենք․ Նարինե Դիլբարյանը՝ ԵՄ շենքի դիմաց (video) Ընտանեկան բռնության դեմ խոսողի ամուսնու կողմից քաղաքական ու հոգեբանական բռնության են ենթարկվում մայր ու դուստր. Սոնա Աղեկյան Արարատի մարզում առևանգել են 18-ամյա աղջկան. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է Սարսափելի մանրամասներ՝ ինչ վիճակում են պահել Անդրանիկ Թևանյանին կալանավայրում․ Մանուկ Սուքիասյան (video) Մարտի 1-ի գործով կալանավորվածներից մեկը լուծ էր ընկել, գիտե՞ք՝ ինձ ուր կանչեցին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ասեմ՝ ինչու է Նիկոլն առանձնահատուկ սևեռված ատում հենց այդ կանանց․ Աննա Մկրտչյան (video) Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Դուք գիտե՞ք՝ Աննան իրականում ով է, ինքն էլ չէ՞ երեխաներ ունի․ քաղաքացի (video) «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ հնչեցրել Պարզվել են Նոր Հաճնում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը Աննա Հակոբյա՛ն, Արեգնազ Մանուկյանը հենց հիմա բռնության է ենթարկվում․ Զարուհի Փոստանջյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am