Վերջապես կայացել է Րաֆֆի Հովհաննիսյանի և Պետրոս Մակեյանի հանդիպում

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում վերջապես կայացել է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Պետրոս Մակեյանի հանդիպումը։ Մակեյանը, ինչպես հայտնի է, համակարգում է Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Ազգային ճակատի կազմակերպչական աշխատանքները, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը Սեֆիլյանի՝ ճակատ ձեւավորելու կոչի հասցեատերերից է։ «Ժառանգության» ղեկավարը տեւական բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել ու համաձայնել հանդիպել։ «Պետք է ասեմ, որ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր՝ ճակատի, եւ պարոն Հովհաննիսյանի մոտեցումներում տարբերություն չկա»,- հանդիպումից հետո մեզ տեղեկացրեց Պետրոս Մակեյանը։ Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է, որ իր մասնակցությունը ճակատի աշխատանքներին «ցանկալի է», սակայն ինքը կընտրի պահը, թե երբ հանդիպի ճակատի մասնակիցների հետ։ «Ինքն սկզբունքորեն ընդունում է, որ վիճակը ծանր է, որ պետք է ինչ-որ բան անել, թե երբ կասի իր խոսքը, դա կորոշի ինքը»,- ասաց Մակեյանը։ Իսկ նոյեմբերի 23-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Բրյուսելում կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավարների հանդիպմանը, որին կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը։ Բրյուսելում նախապատրաստական աշխատանքներ են տարվելու Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի համար, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակիցներ Արմեն Մարտիրոսյանը, Սուսաննա Մուրադյանն Ազգային դիմադրության ճակատի նախաձեռնող խմբում են եւ ստորագրել են հռչակագրի տակ»։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am