Խորհրդարանի ամենաները

Parliamentmonitoring.am կայքը «Պատգամավորներ» խորագրի ներքո ներկայացրել է 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին քվեարկությունների, բացակայությունների, հարցերի ու ելույթների վերաբերյալ ամփոփ վիճակագրություն՝ դրանք վերնագրելով «խորհրդարանի ամենա-ները»։ Ըստ կայքի ուսումնասիրությունների խորհրդարանից բացակայող պատգամավորների առաջամարտիկը Ծառուկյան դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, նա 137 բացակայություն ունի :Ամենաշատ բացակայող պատգամավորների առաջին հնգյակում երեքը այս խմբակցության պատգամավորներն են, երկրորդ ամենաշատ բացակայող պատգամավորը «Ծառուկյան» խմբակցությունից Նորա Առուստամյանն է՝ 79 բացակա, նրան հաջորդում է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ 76 անգամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը չորրորդ տեղում է՝ 71 բացակայությամբ, ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ 58: Իսկ ամենաշատ հարցեր, ելույթն ունեցել են «Ելք» խմբակցության պատգամավորները՝ Արտակ Զեյնալյանը 65 անգամ, Նիկոլ Փաշինյանը՝ 64, Մանե Թանդիլյանը՝ 34 անգամ: Ամենաշատ ելույթ ունեցած պատգամավոների հնգյակում է նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ 43 անգամ եւ Սերգեյ Բագրատյանը՝ 38 անգամ: Ինչպես ակնկալվում էր խորհրդարանում ձեռնպահ քվեարկողների մենաշնորհն էլ Ծառուկյան խմբակցությանն է պատկանում,որը շատ դեպքերում որքան նրանք իրենց կաշկանդված է զգում կողմ քվեարկել իշխանության ներկայացրած նախագծին, նույնքան էլ կողմ, հետեւաբար նախընտրում են առավել չեզոք «ձեռնպահը»։ Առաջին հնգյակի բոլոր պատգամավորները Ծառուկյան դաշինքից են՝ Նաիրա Զոհրաբյան, Վարդան Բոստանջյան, Վահան Կարապետյան, Իվետա Տոնոյան եւ Վահե Էնֆիաջյան։ Իշխող ուժն էլ պատվով կատարել է իր պարտականությունները, ամենաշատը «կողմ» քվեարկածների առաջին հնգյակում բացառապես Հանրապետական պատգամավորներ են, որոնց մեծ մասի՝ ԱԺ-ում աշխատանքները սկսվում եւ ավարտվում է «կողմ» կոճակը սեղմելով։ Հնգյակում հավասար ցուցանիշներով՝ 134 կողմով տեղ են զբաղեցնում Սամվել Նիկոյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մելիքյանը, Գրիգորի Ավալյանը՝ Գրանդ հոլդինիգի աշխատակից եւ Սիսիանի քաղաքապետի եղբայր Ավետ Սարգսյանը։ Ամենաշատը «Դեմ» քվեարկած պատգամավորներն էլ Ելք-ից են, Մանե Թանդիլյանը, Լենա Նազարյանը դեմ են եղել 30 օրինագծի, Արտակ Զեյնալյանը՝ 29, Նիկոլ Փաշինյանը՝28, Գեւորգ Գորգիսյանը՝27, Ծառուկյան դաշինքից էլ «դեմերի» առաջին հնգյակը բացում են Վահե Էնֆիաջյանն ու նախկին ՀՀԿ-ական, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանը, նրանք 12 օրինագծի են դեմ քվեարկել, նույն ցուցանիշով հնգյակում է նաեւ նախկին ՀՀԿ-ական, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Միքայել Մելքումյանը, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը։ Հիշեցնենք, որ 6-րդ գումարման Ազգային Ժողովն իր աշխատանքները սկսեց «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքով, որը բացակայությունների հարցը խիստ է դնում: Օրենքի 156-րդ հոդվածով ձեւակերպվել է պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը: Ամենակոշտ կարգավորումը հետեւյալն է .«Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաեւ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»: Այսինքն, եթե պատգամավորները նկատեն, որ խորհրդարանի նիստերի ժամանակ կազմակերպված քվեարկություններից ինչ-որ մի պատգամավոր հաճախ է բացակայում, ապա կարող են ստուգել նրա բացակայությունները եւ եթե համոզվեն, որ կես տարվա կտրվածքով նա քվեարկությունների կեսից բացակայել է, ապա կարող են 21 պատգամավորով դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով տվյալ պատգամավորի լիազորությունների դադարեցում: Նոր Կանոնադրությամբ ստեղծված խորհուրդը նույնպես օժտված է ՍԴ դիմելու լիազորությամբ: Ազգային Ժողովի խորհուրդը նախագահում է ԱԺ խոսնակը, խորհրդում ներգրավված են բոլոր խմբակցություններից ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովների նախագահները: Պատգամավորի լիազորությունների դադարեցման պահանջով Սահմանադրական դատարան կարող են դիմել 105 պատգամավորից առնվազն 21-ը եւ Ազգային Ժողովի խորհուրդը: Պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին խորհրդարանի Աշխատակարգով սահմանված կարգով հաշվառում է ԱԺ աշխատակազմը: Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից կամ հրավիրած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք, որը հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Այս դրույթը սակայն խաբուսիկ է, որովհետեւ վերջին օրերի հաշվետվությունները ցույց տվեցին, որ հանձնաժողովների ղեկավարները ճիշտ չեն ներկայացրել ներկա-բացակաների ցանկը։ Անի Սահակյան

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am