Ի՞նչ պայման է դրել Թրամփը Պուտինի առջև

Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև պաշտոնական հանդիպում չի կայանալու, ահա նման հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տան քարտուղար Սառա Սանդերսը: Քարտուղարը նշել է, որ հանդիպումը չի կայանալու երկու կողմի աշխատանքային ժամանակացույցի անհամապատասխանության պատճառով: Սանդերսը չի բացառել, որ հնարավոր է երկու նախագահների միջև ոչ պաշտոնական շփում տեղի ունենա: «Ինչ վերաբերում է Պուտինի հետ հանդիպմանը, երբեք չի հաստատվել, որ հանդիպում է տեղի ունենալու, և հանդիպում չի լինելու՝ կողմերի աշխատանքային ժամանակացույցի անհամապատասխանության պատճառով: Պաշտոնական հանդիպում կամ որևէ այլ բան նրանց համար նախատեսված չէ»,- ասել է Սանդերսը: Վաշինգտոնի կողմից նման հայտարարություն տարածվեց այն բանից հետո, երբ Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 10-ին, սակայն Սպիտակ տնից, փաստացի, տեղեկացնում են, որ հանդիպման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն չկա: Ավելին՝ Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովն էր ավելի վաղ հայտարարել, թե Պուտին-Թրամփ հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա Վիետնամում նոյեմբերի 10-ին՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի շրջանակում, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշել է, թե չկա հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում: Ի դեպ, հենց Թիլերսոնն էր, նկատել էր, թե խնդիրն այն է, թե արդյո՞ք նախագահների հանդիպումը արդյունք կտա: Այսինքն, ԱՄՆ պետքարտուղարը հասկացնել էր տվել, որ Թրամփ-Պուտին հանդիպմամբ շահագրգռված կողմը բացառապես Պուտինն է: Այսպես, հետաքրքրական է, թե ինչ ամերիկյան կողմը ինչ պայման է դրել Պուտինի առջև, որը չի իրագործվել, և հիմա Վաշինգտոնը բաց հայտարարում է, թե Պուտին-Թրամփ պաշտոնական հանդիպում չի կայանալու: Իսկ մինչ այդ, նկատենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը աննախադեպ ընդունելության է արժանացել Չինաստանում: Երկու գերտերությունների առաջնորդները առիթը բաց չեն թողել միմյանց մեծարելու ու գովեստի խոսքեր հնչեցնելու համար: Դոնալդ Թրամփը կոչ է արել Չինաստանին ավելի եռանդուն և արագ քայլեր ձեռնարկել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը հարթելու համար: «Ժամանակն արդեն սպառվում է», պնդել է Սպիտակ տան ղեկավարը Պեկինում՝ զուգահեռ գովեստի խոսքեր շռայլելով նախագահ Սի Ծինփինի հասցեին: - «ԱՄՆ-ը հավատարիմ է Հյուսիսային Կորեայի լիակատար և վերջնական ապամիջուկայնացմանը, դա շատ կարևոր է: Չինաստանը կարող է հեշտորեն և արագ լուծել այդ խնդիրը: Կոչ եմ անում Չինաստանին ու այդ երկրի հզոր նախագահին եռանդուն աշխատել այս ուղղությամբ: Ես միայն մեկ բան գիտեմ ձեր նախագահի մասին. եթե նա եռանդուն է աշխատում, գործը գլուխ է գալիս, դրանում կասկած չկա»: Թեև պաշտոնական Պեկինը միացել է Փհենյանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներին, այդուամենայնիվ Սպիտակ տունն ուզում է, որ Չինաստանը նաև հավելյալ քայլեր ձեռնարկի Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ապօրինի առևտուրը դադարեցնելու համար: Թրամփի՝ Չինաստան կատարած այցի առանցքային հարցը, սակայն, դարձել է երկկողմ առևտուրը: Նախընտրական շրջանում Միացյալ Նահանգների նախագահը շարունակ հայտարարում էր՝ Չինաստանը ԱՄՆ-ի հանդեպ շատ անարդար առևտրային քաղաքականություն է վարում: «Չինաստանը բռնաբարում է մեզ», - քարոզարշավից առաջ պնդում էր Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով` «գումարը, որ տանում են նրանք Նահանգներից, ամենամեծ թալանն է ԱՄՆ-ի պատմության մեջ»: Ժամանելով Պեկին, սակայն, Սպիտակ տան ղեկավարը մեղմել է տոնը՝ քննադատության սլաքն ուղղելով իր նախորդների կողմը․ «Հենց հիմա, ցավոք, առևտուրը միակողմանի է և անարդար, բայց ես դրա համար Չինաստանին չե՛մ մեղադրում: Ի վերջո` նրանք մեղավոր չեն, որ կարողացել են մեկ այլ երկրից ավելի շատ առավելություններ ստանալ իրենց քաղաքացիների համար: Ես մեղադրում եմ մեր նախորդ վարչակազմերին, որ թույլ են տվել, որ առևտրի այսպիսի անվերահսկելի պակասուրդ առաջանա ու գնալով մեծանա»: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այս տարվա ինն ամիսների ընթացքում միայն Չինաստանը ԱՄՆ է արտահանել չորս անգամ ավելի շատ ապրանք, քան այնտեղից ներկրել՝ 270 միլիարդ դոլարի հասցնելով առևտրի պակասուրդը: Ընդ որում, Թրամփի՝ Պեկինում անցկացրած բանակցություններից հետո պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստովանել է՝ «առայժմ այս խնդիրը չի հաջողվել հարթել, առաջընթացը շատ փոքր է»: Փոխարենը ամերիկացի և չինացի գործարարներն են խոշոր պայմանագրեր կնքել՝ ավելի քան 250 միլիարդ դոլար արժողությամբ, ինչը Չինաստանի առևտրի նախարարությունը իսկական հրաշք է որակել: «ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերություններն այժմ գտնվում են նոր, պատմական մակարդակի վրա», - իր հերթին հայտարարել է նախագահ Սի Ծինփինը՝ հավելելով՝ Պեկինն ուզում է ընդարձակել համագործակցությունը Նահանգների հետ փոխադարձ հարգանքի ու շահի հիման վրա: «Չինաստանի ու ԱՄՆ-ի համար համագործակցությունն է միակ ճիշտ ընտրությունը, համագործակցություն, որից կշահեն երկու կողմն էլ», - նշել է նա: Ընդհանուր առմամբ, երկու գերտերությունների առաջնորդները առիթը բաց չեն թողել միմյանց մեծարելու ու գովեստի խոսքեր հնչեցնելու համար: Չինաստանի առաջնորդը կարմիր գորգ է փռել կենտրոնական Տյանանմեն հրապարակ տանող ճանապարհին, Թրամփի ընդունելությունն էլ ուղիղ հեռարձակվել է Չինաստանի պետական հեռուստաընկերությամբ, վերաբերմունք, որին մինչ օրս չէր արժանացել օտարերկրյա որևէ պաշտոնյա: Դոնալդ Թրամփն էլ ոչ միայն հզոր առաջնորդ է որակել կոմունիստ Սի Ծինփինին, այլև հատուկ ի ցույց դրել, թե ինչպես է թոռնուհին՝ Արաբելա Քուշները, երգում ու արտասանում մանդարինով: Լրատվամիջոցներն, ի դեպ, հայտնում են, որ մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին ասիական շրջագայության շրջանակում փորձում է նոր քաղաքական նվաճումներ գրանցել, նրան ուղեկցող առաջին տիկին Մելանյա Թրամփը շարունակում է «ոճային արշավը»: Ինչպես նշում է The Daily Mail-ը, 47-ամյա նախկին մոդելն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում ամեն մի հանդիպմանը՝ յուրաքանչյուր առիթի համար ընտրելով իրեն սազական և միևնույն ժամանակ տվյալ երկրի մշակույթին համապատասխանող հագուստ: Երեկ առաջին տիկինը Պեկինում մասնակցել է պաշտոնական ընթրիքին, որին ներկայացել է չինական ոճով Gucci զգեստով: Մորթյա թևերով ու հարուստ ասեղնագործությամբ զարդարված զգեստը Մելանյա Թրամփը լրացրել է բաց վարդագույն, էլեգանտ բարձրակրունկներով: Բրիտանական պարբերականը նկատում է, որ ընթրիքի ժամանակ համընդհանուր ուշադրության կենտրոնում Մելանյա Թրամփն է եղել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am