Հյուսիսային Կորեան «դժոխք» է. Թրամփը կոչ է անում այն մեկուսացնել

Թրամփի կոչը Ռուսաստանին և Չինաստանին ու բոլոր պատասխանատու տերություններին Վերջին ամիսներին ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև նախապատերազմական իրավիճակ է ստեղծվել՝ Փհենյանի կողմից արձակված բալիստիկ հրթիռների, ինչպես նաև միջուկային փորձարկումների պատճառով: ԱՄՆ-ն սպառնում է ռազմական լուծում տալ խնդրին, եթե Հյուսիսային Կորեան շարունակի միջուկային ու հրթիռային ծրագրերի զարգացումը: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը նշում է, որ այդ ծրագրերն ամերիկյան ագրեսիայից պաշտպանվելու միակ միջոցն են: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Սեուլում նշել է, որ պաշտպանվելու կամ դաշնակիցներին պաշտպանելու անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը կօգտագործի ռազմական ամբողջ կարողությունը, սակայն հավելել է, որ ինքը նախևառաջ ցանկանում է հարցը լուծել խաղաղ և դիվանագիտական եղանակով: «Հյուսիսային Կորեան համաշխարհային սպառնալիք է, որին պետք է ամբողջ աշխարհն արձագանքի: Մենք կոչ ենք անում բոլոր պատասխանատու տերություններին, այդ թվում Չինաստանին և Ռուսաստանին՝ պահանջել Հյուսիսային Կորեայից հրաժարվել միջուկային և հրթիռային զենքից, վերջ տալ փորձարկումներին և խաղաղ ապրել Հարավային Կորեայի հետ, որը գիտի խաղաղության արժեքը: Եկել է մեծ վճռականությամբ հրատապ քայլերի դիմելու ժամանակը»,- ասել է Թրամփն ասուլիսում, որին մասնակցել է նաև Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ինը: Նշենք, որ Թրամփը Հարավային Կորեա է ժամանել Տոկիոյից, որտեղ հաստատեց, որ ԱՄՆ-ն անվերապահորեն սատարում է Ճապոնիային և Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքի դեպքում պատրաստ է կիրառել բոլոր պաշտպանական միջոցները: «Այս պահին, երբ մենք միասին աշխատում ենք խնդիրը լուծելու ուղղությամբ, սեղանին բոլոր հնարավոր տարբերակներն են, որոնք ռազմական գործողություն չեն ենթադրում, թեպետ հարկ եղած դեպքում Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է պաշտպանվել և պաշտպանել դաշնակիցներին՝ գործի դնելով իր անհամեմատելի ռազմական հզորությունը», - ասել է Թրամփը՝ հավելելով. «Մենք չենք կարող Հյուսիսային Կորեային թույլ տալ սպառնալ այն ամենին, ինչը մենք միասին ենք կառուցել, ինչով մենք բոլորս միասին շատ ենք հպարտանում»: Նա կարծիք է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի շահերից է բխում ավարտել առճակատումը և հաշտվել հարևանների հետ: Չմանրամասնելով՝ Թրամփն ակնարկել է, որ դրա հնարավորության որոշակի նախանշաններ կան: «Աստծո կամոք, մենք ստիպված չենք լինի զենքի դիմել»,- ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ առճակատման կարգավորման դեպքում Հյուսիսային Կորեայի առաջ կբացվի փայլուն հեռանկար, սակայն դրա համար Փհենյանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և հրթիռներից: «Հյուսիսային Կորեայի 6-րդ միջուկային փորձարկումը և հրթիռների արձակումները սպառնում են ոչ միայն Հարավային Կորեայի ժողովրդին, այլ ամբողջ մարդկությանը, մենք միասին ենք հակազդելու դրան և դիկտատորին թույլ չենք տալու վտանգել միլիոնավոր անմեղ մարդկանց կյանքը»,- ասել է Թրամփը: «Ես այս թերակղզի եմ եկել, որպեսզի ուղիղ կոչով դիմեմ Հյուսիսային Կորեայի բռնատիրական ղեկավարությանը: Զինատեսակները, որոնք դու փորձում ես ստանալ, քեզ համար ոչ թե անվտանգություն կապահովեն, այլ քո ռեժիմը լուրջ վտանգի տակ կդնեն: Այդ մութ ճանապարհին իրականացրածդ ամեն մի քայլն ուժեղացնում է այն, ինչին դու դիմակայում ես: Հյուսիսային Կորեան այն դրախտավայրը չէ, որն ուզում էր կառուցել պապդ (Կիմ Իր), այն դժոխք է, որին արժանի չէ ոչ մի մարդ», հավելել է Թրամփը: Թրամփը պատրաստ է Կիմ Չեն Ինի հետ զրուցել ԱՄՆ նախագահն, այնուամենայնիվ, նշել է, որ Կիմ Չեն Ընի գործած բոլոր սխալներից անկախ՝ Վաշինգտոնը պատրաստ է ավելի լավ ապագայի տարբերակ առաջարկել: Սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Փհենյանն ամբողջությամբ հրաժարվի միջուկային ծրագրից: «Ես պատրաստ եմ նստելու և զրուցելու բոլոր նրանց հետ, ում հետ հարկ համարեմ»,-հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։ Նա նաև նշել է, որ չի կարծում, թե դա հանդիսանում է թուլության կամ ուժի նշան։ «Կարծում եմ՝ մարդկանց հետ բանակցելն այդքան էլ վատ չէ։ Այդ իսկ պատճառով ես, իհարկե, բաց եմ Կիմ Չեն Ինի հետ երկխոսության համար»,-ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ կարծում է, որ «ժամանակը դեռևս չի եկել»։ Հյուսիսային Կորեան կարող էր հրթիռային արձակմա՞մբ «ողջունել» Թրամփին Սպիտակ տան և ասիական պետությունների (որտեղ այցելել է Դոնալդ Թրամփը) պաշտոնատար անձիք մտավախություն ունեն Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր սադրանքների հետ կապված։ Ինչպես նշում է պարբերականը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կարող է բալիստիկ հրթիռի արձակում կամ միջուկային փորձարկում իրականացնել Ասիայի երկրներում Թրամփի 13-օրյա ուղևորության ժամանակ։ Հարավկորեական հետախուզությունը ակտիվություն է նկատում Հյուսիսային Կորեայի հրթիռային օբյեկտներում, ինչը վկայում է առաջիկայում հնարավոր փորձարկման մասին։ Հիշեցնենք, որ իր ասիական այցից առաջ՝ նոյեմբերի 4-ին, Թրամփը խոստացել էր մոտ ժամանակներս որոշել՝ ներառե՞լ Հյուսիսային Կորեային ահաբեկչությանն աջակցող երկրների ցուցակում թե՞ ոչ։ Միաժամանակ, ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչ, փոխծովակալ Մայքլ Դյումոնտը նշել է, որ հյուսիսկորեական միջուկային սպառնալիքը լիովին վերացնել կարելի է միայն այդ երկիր ցամաքային ներխուժման ճանապարհով։ Նրա խոսքով՝ նման գործողության դեպքում հնարավոր կորուստները նույնիսկ մոտավոր գնահատելը չափազանց դժվար է։ Բարձրաստիճան զինվորականը նույնիսկ նկարագրել է նման գործողության պոտենցիալ ռիսկերը, այդ թվում միջուկային հակահարվածի հավանականությունը, որը Հյուսիսային Կորեան կարող է հասցնել, մինչ ամերիկյան զորքերը կզբաղվեն նրա միջուկային զինանոցների վնասազերծմամբ, որոնք գտնվում են խորը թունելներում։ Այդ կերպ է Դյումոնտը պատասխանել կոնգրեսական Թեդ Լյուի համապատասխան հարցին։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am