Այսօրվա դատավարության նիստը կրկին անգամ չեղարկեցին. Արթուր Չախոյան
Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Այսօրվա դատավարության նիստը կրկին անգամ չեղարկեցին։ Մարիամ Փաշինյանի կողքի տղեն Անդրանիկ Նավասարդյանն է, մականունով "գուսիկ" Էդգար Կուչուկյանի ընգերն է որը անցած տարի հոկտեմբերի 9-ին՝ Երևանի ավագանու ընտրություններից հենց մեկ օր առաջ գիշերը 3 հոգով իմ տան շքամուտքի մոտ ինձ վրա դանակով մահափորձ էին արել։ Անդրանիկ Նավասարդյանի հայրը Հենրիկ Նավասարդյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանում տրանսպորտի վարչությունում, իսկ մայրը թ.197 դպրոցի տնօրենն է։ Այսքան փաստերը բավական է համոզվելու համար որ ինձ վրա կատարած մահափորձը եղել է քաղաքական պատվեր ՔՊ-ի կողմից, քանի որ ոստիկանությունը տեսախցիկների տեսանյութները միտումնավոր քրեական վարույթին չի կցել, որ քրեական գործը ծածկադմփոց անեն, որ մահափորձ կատարող անձինք մնան անպատիժ, և այդքանի հետ մեկտեղ դատական նիստերը չեղարկում են»: