2024-ը Փաշինյանի հեռանկարների տապալման տարի էր. Լևոն Զուրաբյան
«2023 թվականին ՔՊ-ն հայտարարեց, թե իրական անկախությունը 2023-ին են ձեռք բերել, այսինքն՝ Արցախը զոհաբերեցինք, ստացանք Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված սահամների անվտանգություն և պաշտպանվածություն»,– այս մասին ասուլիսին ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ 2024-ին հասկացան, որ այդ բոլոր խոստումները իրականում խաբեություն են, որովհետև ոչ մի անվտանգություն և պաշտպանվածություն չստացանք։
«Իրականում մենք 2024թ.-ին ստացանք ճիշտ հակառակը՝ սողացող պատերազմի տարի։ Մենք տեսանք՝ մեզ խփում են, մենք կանգնում ենք, ու այդ պրոցեսը որևէ տեղ չի տանում։ Խոստացված խաղաղությունը չկա, դիվանագիտությունը ձախողված է, COP-ը տեղի ունեցավ, իսկ մեզ համար ոչ մի բան տեղի չունեցավ՝ գերիների վերադարձ, Արցախի ղեկավարների վերադարձ։ Այսինքն՝ 2024թ.-ը Փաշինյանի հեռանկարների տապալման տարի էր»,-ասաց նա։