Թրամփը գոտեպնդել է Սերժ Սարգսյանին. նրա ազդակը Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ Երեւանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ասել է, որ պետք է կատարվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, պետք է վստահության մեխանիզմ ձևավորվի բանակցությունները շարունակելու համար: Ժնևի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն առաջին անգամ է հիշատակում Վիեննայի օրակարգի մասին, թեեւ իշխանության տարբեր այլ ներկայացուցիչներ այդ մասին խոսել են մի քանի անգամ: Սարգսյանի հիշատակումը, սակայն, ուշագրավ է ոչ թե Ժնևից հետո առաջին անգամը լինելու առումով, երբ շատ էին գնահատականները, թե Ժնևը ըստ էության օրակարգից հանեց Վիեննան, այլ առավել հետաքրքիր է հնչելու ժամանակահատվածի տեսանկյունից: Միաժամանակ նաև հարթակի ընտրության: Դոդոնը Մոլդովայի նախագահն է, որը հանդես է գալիս ԵՏՄ անդամակցության դիրքորոշմամբ: Մոլդովայում Դոդոնը չունի իշխանություն, քանի որ Մոլդովան խորհրդարանական կառավարմամբ պետություն է, որը Ասոցացման համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ: Դոդոնը հայտարարել է, որ ակնկալում է Հայաստանի աջակցությունը ԵՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում: Եվ ահա այս ֆոնին հետաքրքիր է դառնում Սերժ Սարգսյանի հայտարարությունը Վիեննայի մասին հենց Դոդոնի հետ համատեղ ասուլիսում: Բանն այն է, որ Սարգսյանի հայտարարությունը նախորդում է նաև Էրդողանի՝ Սոչի կատարելիք այցին, որտեղ նոյեմբերի 13-ին նա կհանդիպի Պուտինի հետ: Իսկ այցից առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինին փորձելու է կենտրոնացնել Ղարաբաղյան հարցի վրա, քանի որ այդ դեպքում հարցն արագ կլուծվի: Իսկ ինչպե՞ս կարող է Թուրքիան կենտրոնացնել Պուտինին այդ հարցի վրա: Թերեւս հնարավոր տարբերակներից կամ խայծերից մեկը կլինի Եվրասիական միության հանդեպ Թուրքիայի հետաքրքրության վերաբերյալ Պուտինի «ականջը շոյելը»: Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ փորձում են խաղարկել եւ դեռ կփորձեն խաղարկել այդ խաղաքարտը: Իսկ դրա դիմաց նրանք բնականաբար ակնկալում են Ռուսաստանի, այսպես ասած, աջակցությունն իրենց ղարաբաղյան ծրագրերին: Իսկ ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ, եթե ոչ՝ Հայաստանի և Արցախի շահերի ու անվտանգության հաշվին: Եվ այստեղ, Էրդողան-Պուտին հանդիպման շեմին Վիեննայի մասին Սերժ Սարգսյանի հիշեցումը՝ ԵՏՄ ձգտող Դոդոնի հայաստանյան այցի առիթով և Հայաստանից նրա աջակցության ակնկալիքի ֆոնին, ստանում է բավականին ուշագրավ երանգ: Սերժ Սարգսյանի այդ, այսպես ասած, համապարփակ ակնարկը Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ հուշում է, որ Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եվրասիական խաղում ոչ միայն չի շահի ոչինչ, ոչ միայն չի ստանա Անկարային, Բաքվին եւ նույնիսկ Քիշնևին, այլև ընդամենը կարող է կորցնել Հայաստանն էլ: Առավել եւս, որ Պուտինն Էրդողանի հետ հանդիպումից առաջ ստացավ նաև բավականին շոշափելի միջազգային հարված՝ ԱՄՆ նախագահ Թրամփը գործնականում հրաժարվեց Վիետնամում Պուտինի հետ հանդիպումից՝ ըստ երեւույթին անուղղակի, հեռակա, ակամա, բայց գոտեպնդելով նաեւ Սերժ Սարգսյանին, քանի որ Թրամփի այդ քայլը հուշում է, որ Նահանգները միջազգային հարաբերությունների ամբողջ ճակատով մտադիր չէ զիջումների գնալ Ռուսաստանին, այդ թվում և կովկասյան տարածաշրջանում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթր այսօրվա համարում։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am