Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է սիրիացիներին զրկել քաղաքացիությունից

Թուրքական ընդդիմադիր «Լավ կուսակցությունն» առաջարկել է չեղարկել գրեթե 240 հազար սիրիացիների թուրքական անձնագրերը, իսկ ՍԱՀ-ից եկած բոլոր միգրանտներին 2025 թվականի հուլիսից զրկել փախստականի կարգավիճակից։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն։

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին սիրիացիները սկսել են աստիճանաբար վերադառնալ հայրենիք։ Թուրք-սիրիական սահմանին գործող անցակետերում ոչ մեծ հերթեր են գոյանում։

«Թուրքիայում սիրիացի փախստականների ներկայության առիթ այլևս չկա։ Թուրք ժողովուրդը պահանջում է, որ բոլոր փախստականներն անհապաղ վերադառնան հայրենիք»,- խորհրդարանում բյուջեի լսումների ժամանակ հայտարարել է Դերվիշօղլուն։

 Նրա խոսքով՝ կուսակցությունն առաջարկում է 2025 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում խթանել սիրիացի փախստականների կամավոր վերադարձը, իսկ 2025 թվականի հուլիսի 1-ից կառավարության լիազորությունների շրջանակում չեղարկել ժամանակավոր պաշտպանության տակ գտնվողների կարգավիճակը:

«Անհրաժեշտ է հայտարարել, որ փախստականները ոչ մի պարագայում չեն կարողանա Թուրքիայի քաղաքացիություն ստանալ, իսկ քաղաքացիություն ստացած 238 հազար սիրիացիների անձնագրերը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն»,-նշել է Դերվիշօղլուն:

Նա նաև կոչ է արել սիրիացի փախստականներին զրկել բոլոր արտոնություններից և սոցիալական նպաստներից, դադարեցնել ԵՄ-ի հետ միգրանտների մասին համաձայնագրի գործողությունը:

Կուսակցության ներկայացուցիչների կարծիքով՝ այդ միջոցառումը կնպաստի, որ սիրիացիները շուտափույթ վերադառնան Սիրիա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբի դրությամբ Թուրքիայում օրինական բնակություն հաստատած ավելի քան 2,93 միլիոն սիրիացի փախստական կա, նրանցից ավելի քան 1,5 միլիոնը՝ անչափահասներ:

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ Ռուսական պետական արգելքի հետևանքով չեղարկվել է «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունը ՌԴ մի շարք քաղաքներում Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը վարույթ է ընդունել «Նիկոլ Փաշինյանը համապատասխան տեղն է ուղարկել ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին» Ինչո՞ւ է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան․ ՆԳ նախարարի արձագանքը (video) Ադրբեջանից եմ հարցնում,Դուք Ռուսաստանից եք խոսում․«էթնիկ զտողն ո՞վ է»․լրագրողը «նեղը գցեց» ՔՊ-ականին (video) Նիկո՛լ, հենց հիմա արի Տավուշ ու տե՛ս՝ ինչ սպшնդ է եղել․ Գառնիկ Դանիելյան (video) Դատավորնե՛ր, խոսե՛ք․որոշվում է ձեր ճակատագիրը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր, իրավաբան Հարությունյան (video) Հերթական հայցը՝ ընդդեմ ԶԼՄ-ների. Փաշինյանը դատի է տվել yerevan.today-ի գլխավոր խմբագրին և «Հայելի ակումբ»-ը Ապացույցներ կան․ Արփինե Սարգսյանը փակագծեր բացեց Վալոդյա Գրիգորյանի սպшնությունից (video) Էսքանից հետո ինչո՞վ է Փաշինյանը գնալու Մոսկվա․ Արամ Սարգսյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (video) Ռուստամ Բաքոյանը վիրավորեց Էդգար Ղազարյանին․․․ իրավիճակը սրվեց (video) Անթույլատրելիին ենք հասել․ լսու՞մ եք՝ Փաշինյանն ինչ է ասում․ Էդգար Ղազարյանը՝ փաստերով (video) Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել Բյուրականի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու համար Ենոքավանի ղեկավարը ԱԱԾ կեղծ աշխատակցի և ԿԲ-ի կեղծ ներկայացուցչի խաբեության զոհ է դարձել «Այ տղա՛, դե լսիր՝ ով է արել․․․ այ Ալիևի «աբսլուգ» »․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) 2027-ի հունվարից ՌԴ-ում նոր կանոններ կգործեն օտարերկրյա քաղաքացիների համար Հիմնական ռիսկը Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույն գործելու կարողության աստիճանական կորուստն է. Վահե Դավթյան Աճառյան փողոցում բախվել են «Ford Transit»-ը և «Nissan Note»-ը 7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆ Իրանում երգչուհին մտրակի 74 հարված է ստացել՝ առանց հիջաբի ելույթ ունենալու համար Հայե՛ր ջան, վերջապես իշխանափոխություն կարող է լինել, որը կլինի, երբ․․․ Հովհաննես Ավետիսյան (video) «Ու սա այն Եվրոպայի կարծիքն է, ուր ձին թամբած պատրաստվում է գնալ հայ ազգը». Արգիշտի Կիվիրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am