Հիմա ՔՊ-ականների «ոռնոցն» ինչի՞ ա գալիս, որովհետև եկել է իրենց իրավունքների ոտնահարման ժամանակը. Մկրտչյան
Երբ 2018 թվականից ասում էինք, որ ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարումները մասսայական բնույթ են կրում, մեզ այն ժամանակ ասում էին՝ ձեր իրավունքների մասին է, ոնց ուզում եք՝ ձեր հարցերը լուծեք, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ «Նոր Հայաստանում» իրավունքները նոր ընկալումներ ունեն.«Այն ժամանակ շատերը չէին գիտակցում, որ այդ իրավունքների ոտնահարումները գալու են ու կպնեն իրենց։ Հիմա ՔՊ-ականների «ոռնոցն» ինչի՞ ա գալիս, քանի որ եկել է իրենց իրավունքների ոտնահարման ժամանակը, սկսել են հիշել, որ իրավունքների պաշտպանություն կա, սահմանադրական երաշխիքներ կան։
Մարդու իրավունքների ինստիտուտը շատ կարևոր է։ Սակայն, ՀՀ-ում այդ ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով «մեռավ»։ Ու այդ ինստիտուտը ղեկավարողներից հաջորդը նախորդից ավելի վատն է։ Այնտեղ ենք հասել, որ ընդդիմադիր պատգամավորները պարբերաբար քրեակատարողական հիմնարկներ են այցելում, որպեսզի տեսնեն՝ մարդկանց խոշտանգե՞լ են, թե՞ ոչ»։