Իրանի գերագույն առաջնորդն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Սիրիայում իշխանության տապալման մեջ
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ զինված ընդդիմության կողմից Սիրիայում իշխանության տապալումը կազմակերպվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
«Այո, Սիրիայի հարևան երկրներից մեկը նույնպես ակնհայտ դերակատարում է ունեցել այդ հարցում և դեռ ունի, բոլորը դա տեսնում են։ Սակայն հիմնական դավադիրները ԱՄՆ-ն ու սիոնիստական ռեժիմն են», – ասել է Խամենեին։
Նա նաև ասել է, որ Սիրիայի երիտասարդությունը, վստահաբար, կազատագրի Սիրիայի օկուպացված հատվածները։
Բացի այդ, այաթոլլան մերժել է այն պնդումները, թե Սիրիայում իշխանափոխությունը թուլացրել է «դիմադրության ճակատը» տարածաշրջանում և հենց Իրանում։ Նա նշել է, որ դժվարին իրավիճակներում «դիմադրության ճակատն» ավելի ուժեղ և ավելի մոտիվացված է դառնում։
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը և ձևավորում է անցումային իշխանություն։
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը: Այնուհետև հայտարարվեց, որ երկրում ձևավորվում է անցումային կառավարություն, և վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Մուհամեդ ալ-Բաշիրը։