ԱՄՆ-ի նոր օգնությունն Ուկրաինային երկարացնում է Կիևի տառապանքը․ Զախարովա
Վաշինգտոնի կողմից Ուկրաինային նոր օգնություն տրամադրելը վկայում է Վլադիմիր Զելենսկու ռեժիմի տառապանքը երկարացնելու ցանկության մասին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Սա մոլագար ցանկություն է՝ երկարաձգելու Կիևի ռեժիմի՝ անձամբ Զելենսկու հոգեվարքը և բոլոր այս կոռուպցիոն գործարքները, որոնք Բայդենի ռեժիմը ստեղծել է Ուկրաինայի իրավիճակի շուրջ», - ասել է Զախարովան։