Հրվ. Կորեայի պաշտպանության նախկին նախարարը փորձել է բանտում ինքնասպան լինել
Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյունը ինքնասպանության փորձ է կատարել Սեուլի մեկուսարանում, որտեղ գտնվում է երկրում ռազմական դրության անօրինական սահմանման վերաբերյալ հետաքննության շրջանակում։
Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախկին նախարարը փորձել է կախվել ներքնազգեստից հյուսված պարանով։ Այժմ նա գտնվում է «պաշտպանիչ պալատում», և նրա առողջությանը վտանգ չի սպառնում։