Փաշինյանի մտերիմներից քանի՞սն են հիմա Ծաղկաձորում, Դիլիջանում ամառանոցներ կառուցում
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը գրել է, որ դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը, որ ապօրինի կերպով ձեռք բերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց և հավելել․ «Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ: Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ»։
Նիկոլ Փաշինյան, ընդհանուր թվով ինչքա՞ն գույք է վերադարձվել «նախկիններից» և հետո ո՞ւմ են դրանք բաժին հասել։ Քո մտերիմներից քանի՞սն է հիմա Ծաղկաձորում, Դիլիջանում ամառանոցներ սարքում, ես մոտավոր գիտեմ, դու չգիտե՞ս»: