Բլինքեն. Սիրիան չպետք է դառնա բազա ահաբեկիչների համար
Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարությունում նշվել է, որ Բլինքենը ԱՄԷ արտգործնախարար Աբդալա բեն Զաիդ Ալ Նահայանի հետ զրույցում «ընդգծել է հումանիտար օգնությանն աջակցելու անհրաժեշտությունը, եւ որպեսզի Սիրիան չվերածվի ահաբեկիչների հենակետի»։ Նա նաեւ հայտնել է երկրում «քիմիական զենքի պաշարների ոչնչացման» անհրաժեշտության մասին։
Բլինքենը նման դիրքորոշում է հայտնել նաեւ Կատարի վարչապետ, արտգործնախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի եւ Հորդանանի ԱԳՆ ղեկավար Այման Հուսեյն Աբդալա աս-Սաֆադիի հետ հեռախոսազրույցում։