Հովիկ Աղազարյանը ևս քաղհալածյալ է. փաստաբան
Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ում քաղաքացիները շարունակում են ենթարկվել բռնաճնշումների, ոտնահարվում են նրանց քաղաքական իրավունքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Թյուր կարծիք կա, որ միայն քաղաքական իրավունքների մասով են ՀՀ քաղաքացիները խնդիրներ ունենում, բայց այն իշխանությունների համար, ովքեր թքած ունեն քաղաքացիների քաղաքական իրավունքների վրա, դա վերածվում է բոլոր տեսակի իշխանական չհիմնավորված հարկադրանքի թիրախի»,– նշեց փաստաբանը։
Անդրադառնալով Հովիկ Աղզարյանի հետ միջադեպին՝ Հարությունյանը նշեց, որ չափորոշիչների ներքո՝ Հովիկ Աղազարյանը ևս քաղհալածյալ է։
«Իշխանությունները Հովիկ Աղազարյանի դեպքով փորձում են ցույց տալ մյուս բոլոր ՔՊ պատգամավորներին, թե ինչ կպատահի իրենց հետ, եթե Հովիկ Աղազարյանի նման վարք դրսևորեն»։