Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է լիակատար իրավունք ունենան մասնակցելու մեր երկրի կյանքին․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։
«Քաղաքականությունը շատ վեհ արվեստ է, բայց երբ այն վերածվում է արհեստ, դառնում է ուղղակի առևտուր։ Ես առևտրականների հետ գործ չունեմ»,– նշեց նա։
Սրբազանը նշեց, որ Սիրիայում տեղի ունեցող այս աղետի մեջ ՀՀ–ն բացարձակապես լվացել է ձեռքերը։
