Ստեփանավանում մեքենան բախվել է էլեկտրասյանը. Հինգ վիրավոր (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարաման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանավանի տարածաշրջանի Լոռի Բերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում H-33 ավտոճանապարհի Ստեփանավան-Օձուն հատվածի 4-րդ կմ-ում «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Արտակ Մովսիսյանը, Գեղամ Սիմոնյանը, Կիմա Դոլմազյանը ու Դիանա Եղիազարյանը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից ու շտապօգնության ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել Ստեփանավանի բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին ու մոտեցրել շտապօգնության ծառայության ավտոմեքենան.նա ևս հոսպիտալացվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազի բալոնի փականը: Կենտրոն ընդունման պահին բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության: Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ բոլոր տուժածներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, նրանցից մեկը՝ Դոնարա Ե.-ն, ով Ստեփանավանի բնակիչ է, հետագա ստացիոնար բուժումը կշարունակի տեղում, իսկ մյուսները, ովքեր Երևանի բնակիչներ են, կտեղափոխվեն Երևան ու բուժումը կշարունակեն իրենց բնակության վայրի բժշկական կենտրոններում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
ՌԴ զինուժը հարվածներ Է հասցրել Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին. ՊՆ Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե Թանդիլյան Անի Ավետիսյանը չի ապաքինվում, նոր առողջական խնդիրներ է ձեռք բերել Հայտնի են Իրանի նախագահի և Պուտինի սպասվող հանդիպման քննարկման թեմաները ԵՊՀ դասախոսները հայց են ներկայացրել ընդդեմ համալսարանի ղեկավարության Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուին Առու՛շ, իրար հետ կռվե՛լ եք, կոնկրետ հարցիս պատասխանը տուր․ Աշոտ Անդրեասյան (video) «Փաշինյա՛ն, դե արա այդ քայլը․․․ դու լա՛վ գիտես՝ ինչ է քեզ այդ պահին սպասվելու»․ Արշակ Սարգսյան (video) «Ազատ Արշակյան, պոչդ խուզել ես, ընկել մեջտեղ»․ Էդիկ Անդրեասյան (video) Փաշինյա՛ն, քեզ ԵԱՏՄ-ից չեն հանելու, այլ մի տեղից «դուրս են շպրտելու»․ Վահե Մովսիսյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը լուրջ խնդիրների առաջ է․ վերջին ու կոնկրետ պահանջներն են դրել դիմացը (video) ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում «Վեր ընկի տե՛ղդ․ Մոսկվայից Փաշինյանին ասել են՝ կորոշես, կգաս»․ Էդիկ Անդրեասյան (video) COP17-ի շրջանակում կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, սպասում ենք վիճակը կայունանա, որ կարողանան վիրահատել․ Անի Ավետիսյանի քույր Ինչու՞ էր դատավորը 1 ժամ ձգձգում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի հրապարակումը․ Արամ Օրբելյան (video) «Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am