Ո՞վ է Ասադին տապալած սիրիացի զինյալների առաջնորդը

Աբու Մուհամմադ ալ-Ջոլանին տարիներ շարունակ Սիրիայում զինյալների համեմատաբար ոչ այդքան հայտնի առաջնորդ էր: Սակայն, 42-ամյա տղամարդը նշանավորվեց՝ գլխավորելով ապշեցուցիչ ռազմական հարձակումը, որն էլ տապալեց Սիրիայի երկարամյա նախագահ Բաշար ալ-Ասադին, գրում է «Ազատությունը»:

Երբ դեկտեմբերի 8-ին Ջոլանին հեռուստատեսային ուղերձում հայտարարեց «Դամասկոսի գրավման մասին», կիրառեց ոչ թե իր մարտական անունը, այլ իսկակաը՝ Ահմեդ ալ-Շարաա, քայլ, որ ևս ընգծում է նրա արագ վերելքի հանգամանքը։

ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում համարվող «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ղեկավար Ջոլանին երկար ժամանակ փորձել է փոխել իր հանրային իմիջը: Նա հրապարակայնորեն հրաժարվել է «Ալ-Քաիդա»-ի հետ իր կապերից և փորձել իրեն ներկայացնել որպես պրագմատիկ և հանդուրժող առաջնորդ:

Թե որքանով է նրան հաջողվել այդ փոխակերպումը, կերևա մոտ ժամանակներս, քանի որ Ջոլանին, ում գլխի համար 10 միլիոն դոլար պարգև էր սահմանվել, և նրա ղեկավարած խմբավորումը պատրաստվում են մեծ դերակատարում ունենալ հետ-Ասադյան Սիրիայում:

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը զինյալ իսլամիստական խմբավորում է, որը ձգտում է Սիրիայում ստեղծել իսլամական օրենքներով ղեկավարվող պետություն: Այս խմբավորումը դաշնակից է մի քանի փոքր զինյալ իսլամիստական խմբավորումների, որոնցից մի քանիսը Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից եկած օտարերկրյա զինյալներից են կազմված:

Ովքե՞ր են Սիրիայում տարածքներ գրավող զինյալները
Վաշինգտոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Աարոն Զելինը «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի անդամներին բնութագրում է որպես «քաղաքական ջիհադիստներ»։

«Ջոլանին և «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ն ավելի պրագմատիկ են քաղաքականության հարցում. նրանք գտնվում են ավանդական քաղաքական իսլամիստների և այսպես կոչված՝ «գլոբալ» ջիհադիստների՝ «Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամների միջև», - հավելել է նա։

«Խորամանկ» Ջոլանին
Ջոլանին ծնվել է 1982 թվականին Սաուդյան Արաբիայում՝ սիրիացիների ընտանիքում, ովքեր եկել էին Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների շրջանից:

Նրա մարտական գործունեության առաջին տարիները մշուշոտ են։ Ենթադրվում է, որ նա միացել է Իրաքում գործող «Ալ-Քաիդա»-ին» 2003թ.՝ ԱՄՆ-ի ներխուժումից հետո:

2012-ին Ջոլանին հիմնել է «Ջաբհաթ ալ-Նուսրան» կամ «Նուսրայի ճակատը», որը «Ալ-Քաիդա»-ի» սիրիական ճյուղ էր հանդիսանում: Ստեղծվելով Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում՝ այն հետագայում մի քանի անգամ փոխեց իր անունը և հեռացավ «Ալ-Քաիդա»-ից»: 2017-ին այն միավորվեց այլ ընդդիմադիր խմբավորումների հետ՝ ստեղծելով «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը:

Ջոլանին ժամանակին չալմա էր հագնում, երկար մորուք պահում ու զինվորական համազգեստ կրում: Բայց, նա հրաժարվում էր կրել զինյալների առաջնորդի տարբերանշանով հագուստը՝ նախընտրելով հագնել բաճկոններ (բլեյզերներ), սափրվել և հարցազրույցներ տալ արևմտյան լրատվամիջոցներին:

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ղեկավարը «խորամանկ է և ձգտում է հասնել իշխանության և ամրապնդել այն իր և իր կազմակերպության համար», - ասում է իրանական պրոքսիների և շիա զինյալների հարցերով փորձագետ Ֆիլիպ Սմիթը:

Չնայած Ջոլանիի կերպարանափոխությանը և իրեն որպես պրագմատիկ և չափավոր գործիչ ներկայացնելու փորձերին, մտահոգությունները կապված նրա և նրա խմբի կողմից իրավունքների ենթադրյալ ոտնահարումների, ահաբեկչական խմբերի հետ կապերի վերաբերյալ մտահոգությունները մնում են։

2013 թվականին Ջոլանիին ահաբեկիչ ճանաչելու մասին հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտը վկայակոչեց Ջոլանիի «Նուսրայի ճակատ»-ի մահապարտների կողմից իրականացված պայթյունները, հայտարարելով, որ նրա խմբի «բռնի, աղանդավորական տեսլականը» հակասում է Սիրիայի հասարակության նկրտումներին:


«Ծայրահեղականությունն ու ահաբեկչական գաղափարախոսությունը տեղ չունեն հետ-Ասադյան Սիրիայում»,- ասված էր հայտարարության մեջ։

2017-ին Սիրիայում ԱՄՆ դեսպանատունը X սոցիալական ցանցում գրեց, որ Վաշինգտոնը «հանձնառու է մնում» «Ալ-Քաիդա»-ի» սիրիական ցանցի բարձրաստիճան ներկայացուցիչներին, այդ թվում՝ Ջոլանիին, «արդարադատության» ենթարկելուն:

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի առաջնային նպատակն էր տապալել Ասադի կառավարությունը, սակայն նրանց երկրորդական նպատակն է «կառուցել հաստատություններ, որոնք շահավետ և օգտակար կլինեն սիրիացիների համար», - ասում է Վաշինգտոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Աարոն Զելինը, - «Նրանք ակնհայտորեն դա անելու փորձ ունեցել են Իդլիբում»։

Բայց նույնիսկ եթե Ջոլանին և «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը պահպանեն հանդուրժողականության և ներառականության իրենց խոստումները, ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից նրանց հեռացնելը կարող է տարիներ տևել, հավելել է Աարոն Զելինը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 866 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4 վարչական շրջանում․ ՇՄՆ Ստիպենք՝ Թոքմաջյանը քանդակի Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումկի #ՀԻՄԱ․ «Դուք ձեր ողջ էությունը ողողեցիք զոհված տղաների, վառված տղաների արյունով». Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am