Արսինե Խանջյանը մտահոգված է թուրք մտավորական Օսման Քավալայի կալանավորմամբ

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ազատ արձակել Թուրքիայում կալանավորված իրավապաշտպան Օսման Քավալային: Հայտարարության մեջ ասվում է. «Ես հանդիպեցի Օսմանին յոթ տարի առաջ՝ Թուրքիայում: Նա այն մարդն է, ով իմ մեջ ներշնչեց այն վստահությունը, որն անհրաժեշտ էր այցելել այդ երկիր: Թեպետ մեր վիճարկելի պատմություններում այդքան լարվածություն կա, սակայն նա նաև ինձ օգնեց հասկանալ, որ այնքան բան կա, որ պետք է իմանալ այսօրվա Թուրքիայի մասին: Ես աշխատել եմ Օսման Քավալայի հետ շատ մշակութային նախագծերի, կոնֆերանսների շուրջ, որոնց թեմատիկան եղել են ինքնությունը, պատմությունն ու հիշողությունը: Ես կարող եմ երկար պատմել Օսմանի մասին, սակայն դա չեմ անի: Միայն ցանկանում եմ ասել, որ ներկայում նա ազատազրկված է ևս 4 ամսով ու հնարավոր է նաև ավելի երկար ժամկետով՝ առանց դատական նիստի ժամկետի: Մենք ականատեսն ենք լինում Թուրքիայի քաղաքացիական հասարակության բոլոր մակարդակներում պետական զտումների հերթական դժբախտ և մտահոգիչ օրինակին»,- նշել է հայ դերասանուհին: Նա շեշտել է, որ Քավալան բոլոր նրանց ընկերն է, ովքեր Թուրքիայում ու աշխարհում ամենուր լավ աշխատանք են անում՝ հանուն մարդկության և կարեկցանքի, որին պետք է ունակ լինեն բոլորը: Թուրքիայում «Անադոլու Կուլտուր» հասարակական կազմակերպության նախագահ, գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալան 13 օր ձերբակալված մնալուց հետո կալանավորվել է: Օսման Քավալան հայտնի է իր հայամետ դիրքորոշումներով և Հայաստանում, հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
ՌԴ զինուժը հարվածներ Է հասցրել Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին. ՊՆ Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե Թանդիլյան Անի Ավետիսյանը չի ապաքինվում, նոր առողջական խնդիրներ է ձեռք բերել Հայտնի են Իրանի նախագահի և Պուտինի սպասվող հանդիպման քննարկման թեմաները ԵՊՀ դասախոսները հայց են ներկայացրել ընդդեմ համալսարանի ղեկավարության Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուին Առու՛շ, իրար հետ կռվե՛լ եք, կոնկրետ հարցիս պատասխանը տուր․ Աշոտ Անդրեասյան (video) «Փաշինյա՛ն, դե արա այդ քայլը․․․ դու լա՛վ գիտես՝ ինչ է քեզ այդ պահին սպասվելու»․ Արշակ Սարգսյան (video) «Ազատ Արշակյան, պոչդ խուզել ես, ընկել մեջտեղ»․ Էդիկ Անդրեասյան (video) Փաշինյա՛ն, քեզ ԵԱՏՄ-ից չեն հանելու, այլ մի տեղից «դուրս են շպրտելու»․ Վահե Մովսիսյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը լուրջ խնդիրների առաջ է․ վերջին ու կոնկրետ պահանջներն են դրել դիմացը (video) ԱՄՆ ուժերը Հորմուզի նեղուցից հեռացել են 600-700 կիլոմետր. Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում «Վեր ընկի տե՛ղդ․ Մոսկվայից Փաշինյանին ասել են՝ կորոշես, կգաս»․ Էդիկ Անդրեասյան (video) COP17-ի շրջանակում կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, սպասում ենք վիճակը կայունանա, որ կարողանան վիրահատել․ Անի Ավետիսյանի քույր Ինչու՞ էր դատավորը 1 ժամ ձգձգում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի հրապարակումը․ Արամ Օրբելյան (video) «Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am