Վանաձորի ավագանու նիստերն ու որոշումները հակասահմանադրական են. ՍԴ-ն որոշում կայացրեց
««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական է։ նման որոշում կայացվեց Սահմանադրական դատարանում,որտեղ գրավոր ընթացակարգով այսօր քննվել է ԱԺ Ելք և Ծառուկյան դաշինք խմբակցությունների պատգամավորների հայցը, որը վերաբերում է նախորդ տարի Վանաձորի ավագանու ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին: Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները հակասահմանադրական են:ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Վանաձորի ավագանու նիստերը և այդ նիստերի ընթացքում ընդունված որոշումները, վճռի հրապարակումից հետո ասել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:Արտակ Զեյնալյանը նշեց, որ Ելքի պահանջն ամբողջությամբ բավարարված է, սակայն ուժի մեջ կմտնի 2018 թվականի մարտի 31-ից, ինչը պայմանավորված է իրավական անվտանգության ապահովման սկզբունքով:Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և ավագանու հանրապետական անդամներն առանց քվորում ապահովելու նիստեր են գումարել:
