Ովքեր են Գյումրու քաղաքապետի թեկնածուները

«Հրապարակ» թերթը գրել է.
Չնայած Նիկոլ Փաշինյանը Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով նպատակ ունի զավթել իշխանությունը հանրապետության երկրորդ քաղաքում, ապա վարչական լծակների գործադրմամբ՝ առաջիկա ընտրություններում հաղթել քաղաքական հակառակորդներին, սակայն ընդդիմադիր դաշտը եւս սկսել է ակտիվորեն պատրաստվել Գյումրու արտահերթ ընտրություններին, քանի որ համարում են, որ Գյումրին առանձնահատուկ դեր ունի երկրի կյանքում, եւ գյումրեցի ընտրողին հեշտ չէ կոտրել կամ ինչ-որ բան պարտադրել։ Նախորդ բոլոր ընտրություններում գյումրեցին մերժել է իշխանություններին ու նրան ձայն չի տվել, իսկ վերջին ընտրություններում ընտրել է Բալասանյան դաշինքին, այլ ոչ թե ՔՊ-ին։ Եվ եթե ընդդիմադիրները մրցունակ թեկնածուներ առաջադրեն Գյումրիում, ապա ՔՊ-ի բանը բուրդ է լինելու։

Գյումրու ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կլինեն մարտի վերջին, եւ դեռեւս հաշված կուսակցություններ են պաշտոնական հայտարարություններ արել՝ ընտրությանը մասնակցելու մասին։ Առաջինը, բնականաբար, իշխող ուժն է, որն այս հանգստյան օրերին, ամերիկյան տերմինով ասած՝ եռօրյա փրայմըրիզ է անում, որ գտնի, թե ով է ՔՊ-ի ամենառեյտինգային թեկնածուն, որին էլ Փաշինյանը կնշանակի ժամանակավոր պաշտոնակատար։

Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է «Ապրելու երկիր»-ը, որն այժմ Գյումրու ավագանիում խմբակցություն ունի, թեկնածուն խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն է՝ գյումրեցիների շրջանում հարգված ու համեստ անձ։ Մասնակցության մասին հայտարարել է նաեւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, որը երեկ չբացահայտեց իրենց թեկնածուին, ասաց՝ դա կանի, երբ ՔՊ-ի թեկնածուն հայտնի դառնա։ Իշխանության գլխավոր մրցակիցներից է համարվում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը նույնպես առաջադրվելու մտադրության ունի, սակայն նրա նկատմամբ քրեական վարույթներ կան եւ ճնշման լծակներ։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ սոցհարցումների արդյունքում ամենառեյտինգայինը հենց Վարդանիկն է։ Մասնակցելու է նաեւ Վարդան Ղուկասյանի՝ Դոգի «Դեմոկրատիա, օրինականություն, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը, որի ցուցակը, ըստ նախնական տեղեկությունների, գլխավորելու է Սոնա Հարությունյանը՝ քաղաքի թանգարաններից մեկի նախկին տնօրենը։

Գյումրու ընտրություններին մասնակցելու մասին ոչ պաշտոնապես հայտարարություն է արել նաեւ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» կուսակցությունը, նրանց թեկնածուն Կարեն Սիմոնյանն է՝ Գյումրիում հայտնի Պեպսիի Կարենը, որն իր շրջապատին վստահեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու ընկերն է։

Մասնակցության ցանկություն ունի նաեւ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, բայց թեկնածուի անունը դեռ չի հրապարակվում։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էլ է իր «Միասնական հայրենիքով» ընտրապայքարի մեջ մտնելու, հնարավոր է՝ ցուցակը գլխավորի շինարար Արմեն Տոնոյանը, որը բավականին բարձր ռեյտինգ ունի Գյումրիում։

Անգամ Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատների» մասին են խոսում, որ բանակցում է հայտնի գործարար Գագիկ Ադամյանի հետ, որը «Կանաչ կիրճ» ռեստորանի սեփականատերն է, «Ապավեն» ԲԿ-ի տնօրենը։

Գյումրու իշխանազրկման առաջին օրվանից խոսվում է նաեւ Գյումրու տնտեսագիտական համալսարանի ռեկտոր դարձած Կարեն Պետրոսյանի առաջադրման մասին, որը 2019-ին եկեղեցու դեմ արշավի կազմակերպիչներից է, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորյալը։ Նրա առաջադրման մասին գյումրեցիներն ասում են՝ ինչպես կորոշի Արայիկը, հնարավոր է, որ նա գլխավորի Արամ Զավենիչի «Հանրապետության» ցուցակը։

Գյումրու ավագանու անկախ անդամ Վարդեւան Հակոբյանի անունը եւս շրջանառվում է քաղաքապետի թեկնածուների թվում։ Նա ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավարն էր, հետո դարձավ ավագանու անկախ անդամ, նաեւ իշխանության հետ կապեր ունի։ Գյումրիում նրան գիտեն իբրեւ Գրոմ կամ ԿԳԲ-ի Վարդան՝ «Գրոմ Սիքյուրիթի» սերվիսի սեփականատերն է, նախկին ԿԳԲ-շնիկ, նրա ընկերությունը պայմանագրեր ունի պետական կառույցների հետ։

Ինչ վերաբերում է տիտղոսակիր ընդդիմությանը, ապա ՀՀԿ-ն, ըստ ամենայնի, չի մասնակցի, Ռոբերտ Քոչարյանի թիմն ու ՀՅԴ-ն՝ նույնպես։ Անդրանիկ Թեւանյանն արդեն երկրորդ ընտրությունն է, որ նախահարձակ է լինում եւ չի թողնում, որ որեւէ մեկը հայտ ներկայացնի։ Ինքն էլ, մի կողմից, ընկալվում է որպես քոչարյանական, մյուս կողմից՝ քոչարյանականները նրան հստակ չեն պաշտպանում եւ մեծ վերապահումներ ունեն նրա նկատմամբ:

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը Արա՛, սեպտեմբերի 27-ի ձեր արածի համար Պետրոսի «փուչիկ փորը պետք է․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ Հաջիևն արեց վտանգավոր հայտարարություն․․․ Նիկոլից պահանջում են, որ․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am