Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» տեղեկություններով, օրերս անախորժ միջադեպ է տեղի ունեցել պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հետ:

Առողջական խնդիրներից ելնելով՝ բուժզննում անցնելու նպատակով նա նոյեմբերի 25ին գնացել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, սակայն նրան արգելել են մուտք գործել անգամ դրա տարածք:

Պատճառաբանել են՝ հրաման ունեն թույլ չտալու նրա մուտքը հոսպիտալ: Լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք տիկին Գևորգյանի հետ:Նա հաստատեց մեր այս տեղեկությունները՝ մանրամասնելով. «Հոկտեմբերի 4ին վիրահատվել եմ պետպատվերի շրջանակում այլ բժշկական հաստատությունում:

Այդ օրը գնացի հոսպիտալ բուժզննման, փորձեցի մեքենայով մուտք գործել հոսպիտալի տարածք, թույլ չտվեցին, հետո, երբ ցանկացա մեքենաս կայանել և ոտքով ներս մտնել, անցագրայինում տեղեկացրեցին, որ պաշտպանության նախարարի ցուցումով Երևան քաղաքի ռազմական ոստիկանության պետն ինձ արգելել է մուտք գործել Կենտրոնական հոսպիտալ»:

Այս գործողությունները պահեստազորի փոխգնդապետը կապում է իր քաղաքական հայացքների հետ:

Բանն այն է, որ նա «Համահայկական ճակատ» կուսակցության խորհրդի անդամ է:

«Ընդդիմադիր են համարում մեր առաջնորդին՝ «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալմայոր Արշակ Կարապետյանին:

Ես էլ իմ հերթին հարցազրույցներ եմ տալիս, ակտիվություն ցուցաբերում, և դա իրենց դուր չի գալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գևորգյանը:

Նրա խոսքով, փորձում են հոգեբանորեն ճնշել իրեն: «Սուրեն Պապիկյանի ցուցումով ստիպեցին ինձ զեկուցագիր գրել և արձակվել պահեստազոր, քանի որ համարվում եմ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կադրը:

Ծառայության եմ զորակոչվել Վազգեն Սարգսյանի հրամանով, արձակվել պահեստազոր՝ ուսուցչի հրամանով: Կարապետյանին պաշտոնից ազատելուց հետո նաև ինձ ուղարկեցին պահեստազոր: Փորձեցին տարբեր կերպ ազդել ինձ վրա, բայց չստացվեց, հարմարվող ու լռող մարդ չեմ:

Ունեմ ձայնալարի նյարդի կաթված, յուրաքանչյուր վիրուս կամ սթրես ազդում է ձայնալարիս վրա: Նոյեմբերի 25ից մինչ օրս ձայնս չի վերականգնվում»:

Տիկին Գևորգյանը դիմել է Ռազմական ոստիկանություն, գործը քննվում է ներքին քննությունների վարչությունում:

«Ծառայողական քննություն է նշանակվել՝ կապված իմ մուտքը հոսպիտալ արգելելու դեպքի հետ: Նրանք խախտել են սահմանադրական օրենքը, ոտնահարել իմ իրավունքները: Այս գործը պետք է հասնի քննչական՝ վարույթ նախաձեռնելու նպատակով, այնուհետև կդիմենք դատարան:

Սա չեմ անում միայն ինձ համար, այլ բոլոր զինծառայողների, որոնց մուտքն արգելում են հոսպիտալ: Փաստորեն, անձնավորված մոտեցում են ցուցաբերում»:

դիտվել է 301 անգամ
Լրահոս
Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը Արա՛, սեպտեմբերի 27-ի ձեր արածի համար Պետրոսի «փուչիկ փորը պետք է․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ Հաջիևն արեց վտանգավոր հայտարարություն․․․ Նիկոլից պահանջում են, որ․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am