ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել։
«Արմ կոնսուլ» փաստաբանական գրասենյակից հայտնում են, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին գրասենյակը վարույթ չնախաձեռնելու դեմ դատական բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ևս մեկ անգամ պնդելով հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացված հիմնավորումները՝ շեշտադրելով նաև, որ Գուրգեն Մելքոնյանի արտահայտությունները կրել են առերևույթ հանցավոր բնույթ և ունեցել են հստակ հասցեագրում ու նպատակ՝ արցախցիների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք և խտրականություն հրահրելու և քարոզելու։
2024 թվականի դեկտեմբերի 5-ին դատարանից ստացվել է վարույթ չնախաձեռնելու դեմ ներկայացված բողոքի պատասխան, ըստ որի՝ դատարանը մինչդատական ակտի վիճարկման վարույթ է հարուցվել։
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը