Սիրիական ընդդիմության նպատակն ըստ Էրդողանի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմության կողմից սիրիական քաղաքների գրավման վերաբերյալ ասել է. «Այժմ Հալեպ, Համա և Հոմս քաղաքները գտնվում են Սիրիայի համար բարեկամական ընդդիմության ձեռքում, բնականաբար, նպատակը Դամասկոսն է, մենք հուսով ենք, որ այդ քայլը կշարունակվի առանց միջադեպերի»:
