Փոփոխություններ՝ հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա ողջ գումարը. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման մեջ: Նշվում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով սոցիալական վճար կատարող անձը (մասնակից) իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ՝ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում՝ մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ՝ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա՝ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն։


Հիվանդությունների ցանկը հաստատված է N 1070-Ն որոշման հավելվածով։ Իրավակիրառ պրակտիկայում, սակայն, առաջացել են մի շարք խնդիրներ իրավական ակտի տարաբնույթ մեկնաբանման և կիրառելիության մասով, նախարարություն են դիմել քաղաքացիներ՝ հավելվածում ներառված հիվանդությունների (վիճակների) ցանկը վերանայելու առաջարկով։ Նույնպիսի առաջարկ ներկայացրել է նաև Միասնական սոցիալական ծառայությունը։ Առաջարկությունները քննարկելիս հաշվի է առնվել, որ այդ ցանկում ընդգրկված են այն հիվանդությունները (վիճակները), որոնց առկայության դեպքում պացիենտներն ունեն բուժման ցածր արդյունավետություն, մահաբերության բարձր ցուցանիշներ, ցածր ապրելիություն, ամոքիչ (պալիատիվ) խնամքի կարիք: Նախագծով առաջարկվում է հստակեցնել արյան շրջանառության համակարգի հիվանդությունների ցանկը և հիվանդության խանգարման փուլը՝ հանելով դեկոմպենսացված փուլը, սրտային անբավարարություն հիվանդությունների դեպքում հստակեցվում է, որ բարդացած հաճախակի դեկոմպենսացիաներով վիճակները պետք է հաստատված լինեն բժշկական փաստաթղթերով, արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունների դեպքում հիվանդությունների վիճակից հանվում է դեկոմպենսացված, ամոքիչ (պալիատիվ) վիճակը (դրական եզրակացությունը տրվում է անկախ այդ վիճակից), բացի այդ այս բաժնից հանվել է արյունաստեղծ և նմանատիպ հյուսվածքների չարորակ նորագոյացությունները՝ այդ հիվանդությունները թողնելով միայն 6-րդ (չարորակ նորագոյացություններ) բաժնի շրջանակներում քննության առնելու հնարավորությունը:

Նախագծով առաջարկվում է նաև շնչառական օրգանների հիվանդություններից թոքերի սարկոիդոզի դեպքում, որպես հիվանդության վիճակ թողնել միայն III0 շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումները, նյարդային համակարգի հիվանդություններում առաջարկվում է ավելացնել վիրահատական բուժում պահանջող ներգանգային անևրիզմաներ, իսկ ընդհանուր հիվանդությունների վիճակներում հստակեցվում է, որ շարժողական ֆունկցիայի խանգարումները պետք է լինեն կայուն չափավոր և արտահայտված: Չարորակ նորագոյացությունների դեպքում առաջարկվում է ներառել նաև հիվանդությունների 2-րդ փուլը, իսկ մնացորդային չարորակ նորագոյացությունների դեպքում հստակեցվում է հիվանդությունների վիճակը՝ պրոգրեսիա, հիվանդության կրկնություն (ռեցիդիվ), մարսողական համակարգի և վարակիչ հիվանդությունների վիճակներից հանվում է հյուծումով (կախեքսիայով) վիճակը (դրական եզրակացությունը տրվելու է անկախ այդ վիճակից), հստակեցվել են ակնաբուժական հիվանդությունների ցանկը՝ իրավակիրառ պրակտիկայից ելնելով։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am