Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգը այսօր առավել քան կարևոր է՝ հաշվի առնելով, որ 21-րդ դարի քաղաքակրթվածության և զարգացածության պայմաններում այս հանցագործությունների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Սփյուռքի, ապա նաև նորանկախ Հայաստանի Հանրապետության գործադրած ջանքերի արդյունքում տասնյակ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Բայց Թուրքիան ոչ միայն շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության պատմական փաստը, այլև շարունակում է աջակցել Ադրբեջանին, որը ցեղասպանական հանցագործությունների թիրախ դարձրեց արցախահայությանը՝ սկզբում տոտալ շրջափակման մեջ պահելով նրանց, ապա դարձնելով ագրեսիայի նշանակետ ու բռնագաղթի ենթարկելով։

Ու այս հարցում շատ կարևոր է ոչ միայն թուրքական ժխտողականության դեմ պայքարը, այլև Ադրբեջանի գործողություններին համապատասխան քաղաքական ու իրավական գնահատական տալը, իսկ սա կարող է տեղի ունենալ հենց ցեղասպանության կանխարգելման օրակարգի զարգացման շրջանակներում։ Իսկ այս թեման մասնագիտական շրջանակների ու միջազգային հանրության ուշադրությունը կրկին սևեռելու տեսանկյունից արդյունավետ կարող է լինել նաև «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումների ձևաչափը։ Ուշագրավ է, որ 2015 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնված՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը: Եվ դրա հետ կապված՝ Հայաստանը նախաձեռնել և կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումները, որոնք տեղի են ունեցել 2015, 2016, 2018 և 2022 թվականներին։

Այս տարի դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով: Թվում էր, թե այս կարևոր միջոցառման կազմակերպման ուղղությամբ ԱԳՆ-ի ու կառավարության մյուս պատասխանատու կառույցների կողմից պետք է հատուկ պատրաստություն տեսնվեր, բայց, ինչպես երևում է, բարձիթողի իրավիճակ է։ Հարկ էր, որ մասնագիտական շրջանակների հետ մեկտեղ ֆորումին հրավիրվեին նաև արտերկրյա իրավական, դիվանագիտական ու քաղաքական հարթություններում մեծ ազդեցություն ունեցող գործիչներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Բայց հայտնի չէ՝ նման անձինք հրավիրվե՞լ են, թե՞ ոչ։ Հաշված օրեր են մնացել Գլոբալ ֆորումին, սակայն երեկ դեռ ո՛չ նորմալ օրակարգը կար, ո՛չ էլ կոնկրետ զեկուցողներն էին հայտնի։

Այս իրողությունն ինքնին խոսուն է։ Միջոցառման հայեցակարգն էլ ֆորումի կայքում միայն անգլերեն տարբերակում էր դրված, իսկ հայերեն մասը դատարկ էր։ Մասնագետ չպետք է լինել նկատելու համար, որ գլոբալ ֆորումի հայեցակարգը շատ փնթի ձևով է կազմված։ Դրանում տեղ են գտել ինչ-որ ընդհանրական դրույթներ, իսկ կոնկրետ իրողությունների մասով ոչինչ չկա: Ու ցավալին այն է, որ մի տեղում հղում է կատարված ընդամենը Ռուանդայի ցեղասպանությանը։ Այնինչ, հարկ էր, որ միջոցառման շրջանակներում հատկապես ուշադրություն դարձվեր այն իրողության վրա, որ մինչև այսօր Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը՝ հրաժարվելով առերեսվել սեփական պատմությանը, ինչն էլ ճանապարհ է բացում նման հանցագործությունների կրկնության համար։ Ու շատ զարմանալի է, որ միջոցառման հայեցակարգում ոչ մի խոսք չկա նաև Արցախի թեմայի շուրջ, երբ կոնկրետ միջազգային հանցագործություններ են տեղի ունեցել Արցախի բնակչության նկատմամբ, ու միջազգային հանրությունն ի զորու չի եղել դրանք կանխելու։

Այսինքն, լավագույն առիթը կա հեղինակային Գլոբալ ֆորումի նախաձեռնության միջոցով շատ կարևոր հարցեր բարձրացնելու և միջազգային հանրությանն ու փորձագիտական դաշտին կարևոր ուղերձներ փոխանցելու համար, բայց չի արվում։ Այնպիսի տպավորություն է, որ Գլոբալ ֆորումը վերածվել է ընդամենը ձևական միջոցառման, որը ընկել է Հայաստանի «վզով» ու ստիպված պիտի իրականացվի։ Չնայած ՀՀ իշխանություններից այլ մոտեցում սպասելի էլ չէր, քանի որ մի շարք ուղղություններով նրանք ևս միացել են ցեղասպանության ժխտման արշավին։ Պատահական չէ, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող անձը հայտարարում է, թե այլևս ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար առաջնահերթություն չէ։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին է հորդորում զերծ մնալ Արևմտյան Հայաստանի մասին հիշատակումից, մոռանալ պատմական Հայաստանի մասին ու ընդհանրապես հրաժարվել մեր արմատներից։

Այդպիսով, ՀՀ իշխանությունները հագուրդ են տալիս թուրքադրբեջանական պահանջներին։ Եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ կարող է ընդհանրապես այնպիսի պահանջ դրվի, որ պետք է ամեն կերպ խուսափել Հայոց ցեղասպանության թեմայի արծարծումից»:

դիտվել է 379 անգամ
Լրահոս
Արա՛ Նիկոլ, արա՛, ես քեզ եմ կանչում բանավեճի․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ոչ մի զբաղվածություն չի կարող արդարացում լինել Աստծո հետ հանդիպումից փախչելու համար. Տեր Աբրահամ Կռիվ ԱԺ-ում․․․ «Գողական ես հա՞ գնում», «Գողականը ձեր շեֆերն են ու շեֆերի շեֆերը» (video) Թեժ վիճաբանություն՝ ԱԺ-ում․ «Հա, կարանք ձեզ լիքը բան ասենք, ո՞վ եք դուք» (video) Փաշինյանը պատերազմի սպառնալիքը դարձրել է կոպիտ քաղաքական գործիք. Օսկանյան «Yourshop.am», «L'Arôme.am», «Tevosyans Perfume» էջերը շահագործողը տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար Երջանիկ լինելը մարտահրավեր է մարդու համար. հրա՞շք չէ, երբ առավոտյան կարող ես աչքերդ բացել և լույսի շողը տեսնել. Հայր Զաքարիա Փաշինյանն առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում․ Արմեն Աշոտյան (video) Պատանդ պահելով Գարեգին Բ-ին և արգելելով նրան մեկնել Թբիլիսի՝ այս վարչախումբն ապացուցում է, որ զուրկ է որևէ սրբությունից «Սևացած հոգով դիվահա՛ր․․․ քո ներսից են քեզ կրծելու»․ Արշակ Զաքարյան (video) Իշխանությունները հանկարծ հիշել են արցախցիների խնդիրների մասին՝ ներարցախյան տիրույթում ատելություն սերմանելով տարբեր խմբերի միջև. Աբրահամյան Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Մունաթի մատերիալ, պետական ռեկետի զոհ․ ինչու Փաշինյանը «պայթեց» (video) Կաթողիկոսի խափանման միջոց փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ Բյուրեղավանում մի խումբ անչափահասներ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել տարեց տղամարդու նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վախեցած է․ Ալիևը հետ է ուզելու 5 միլիարդը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ՀՀ-ում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա գործով ՄԻԵԴ վճռի կատարումը քննվել է ԵԽ նստաշրջանում Պարսից ծոցի երկրները հայտնել են ԱԹՍ-ների նոր գրոհների մասին Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից «Հրապարակ». Ովքեր նամազ են ուզում, կարող են հանգիստ ընտրել Նիկոլին «Արա»-ով խոսացող էիր՝ մինչև վարչապետ լինելդ խոսայիր․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին (video) Ալիևի «տասովշիկ» Նիկոլին եմ ասում․ Արման Թաթոյան (video) «Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը Իրական սպառնալիք Նիկո՛լ, ու՞մ ես պատերազմով սպառնում․ Իշխան Սաղաթելյանի կոշտ արձագանքը (video) «Հրապարակ»․ ՔՊ-ն Չարենցավանում բարեգործություն է անում` տարածք նորոգում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am