Կոնջորյանն իրավապահներին ուղարկում է Հովիկ Աղազարյանի հետևից (video)

Նախապես արդեն հրավիրել էի խմբակցության արտահերթ նիստ, և նիստի օրակարգում դրված էր Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացնելու հարցը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նա նշեց, որ այսօր՝ վաղ առավոտյան ինքն Աղազարյանին ծանուցել է, որ այդ օրակարգով նիստ է լինելու .«Իրեն հրավիրել եմ, ինքն էլ ասել է՝ «շատ լավ»»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հայտարարվեց, որ Հովիկ Աղազարյանը կոնֆիդենցիալ տեղեկություն է դուրս հանել խմբակցությունից․ ինչի՞ մասին է խոսքը։ Ի պատասխան՝ խմբակցության ղեկավարը նշեց.«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք ենթակա չէին հանրայնացման, տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել։ Դրանք պարզվել են և դարձել են նրան հեռացնելու հիմքերից մեկը։ Դրանց առնվազն մի մասը մամուլում կա։ Այդ տեղեկատվությունների մի մասը գաղտնագրված է, հետևաբար, ես իրավունք չունեմ դրանք հայտնելու»։

Կոնջորյանը հավելեց նաև, որ վարչության նիստի ժամանակ Աղազարյանը դա չի հերքել։

Հարցին՝ արդյո՞ք կարծում են, որ այս ամենով իրավապահները պետք է զբաղվեն՝ Կոնջորյանն արձագանքեց․

«Ես տեսնում եմ, որ այդ ամենով զբաղվելու բան կա, այդ թվում՝ իրավապահների կողմից։ Բայց դա իմ գնահատականն է, ես իրավաբան չեմ»։

դիտվել է 1124 անգամ
Լրահոս
Բախվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը․ «Dodge Dart»-ի անվահեծանը շպրտվել է Բերդավանում դիրքեր են հանձնում․ մեզ լուրեր են գալիս․ Բագրատ Սրբազան (video) Կարևորում ենք՝ իշխանությունները հարգեն Սահմանադրությամբ ճանաչված Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը Այս իշխանության ամենսասարսափելի դավաճանությունն էր դա․ Բագրատ Սրբազան (video) Կարմիր քա՞րտ, թե ևս մեկ թղթի կտոր (video) Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ» Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Ադրբեջանը փորձում է յուրացնել Նորավանքը. ԱԳՄԱՆ-ն լռում է. «Փաստինֆո» Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է․ «Ուժեղ Հայաստան» Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Մոլդովայի տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել «ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում Զոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլը «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում Ռուսները հստակ ինֆորմացիա ունեին՝ Ադրբեջանը գալիս էր Սևանի ափ. Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am