36-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Գ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ 55-ամյա Էդուարդ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ։

Նույն վաշտի պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Խամենեին իր տեղակալին ուղարկել է Մոսկվա Նիկոլ Փաշինյանը փորձում է ամրապնդել իր հանցավոր թիմը․ Ղազարյան Քաղաքային 9%-անոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը. Գևորգ Ստեփանյան ՔՊ-ն փակ նիստ է անցկացնում Հայաստանի հանրային խորհրդի նախագահը ո՞վ է հիմա,Սաֆարյան Ստյոպը՞, թե ո՞վ,մեկը գիտի՞․ Գեղամ Մանուկյան (video) Խեղճ հարիֆը՝ միակ մեղավոր Փաշինյանը․․․ (video) 13000-ի տունը չեք քանդում, 3000-ինն եք քանդում. Ավետիսյանը՝ Թունյանին (video) Քաղաքապետարանը նոր վարորդներ է փնտրում Ովքեր կտեղափոխվեն ԱԱՀ հարկման դաշտ Մի հատ լսեք` Փաշինյանը բանակի մասին ինչ էր ասում 2018-ին․ Արթուր Խաչատրյանը հիշեցրեց ՔՊ-ականներին (video) Թե՞ ընտրողաբար է լինելու, SMS-ը կստանաք, կասեք՝ այ էս դեպքին անդրադառնում ենք, SMS չեք ստանա՝ չեք անդրադառնա. Մանուկյան Փարիզում հանդիպել եմ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին. Իշխան Սաղաթելյան Ձեր վարչապետը մենակ թութակի պես կրկնում է․ Գեղամ Մանուկյանի խիստ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Հաստատվեց 2025 թվականի ՀՀ պետական բյուջեն Լսել ենք ընդդիմախոսներին և փոփոխություն մտցրել Հարկային օրենսգրքում. Թունյան (video) 46-ամյա տղամարդը գողացել էր մոտ 500.000 դրամի ոսկյա զարդեր․ մանրամասներ Հրապարակվեց Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը #ՈՒՂԻՂ․ «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան (video) Ալեն Սիմոնյանը հրահանգեց Հովիկ Աղազարյանին հեռու նստեցնել ՔՊ-ից Միջնորդավճար կա. Արթուր Չախոյան Երևանում՝ «Տոսկանա» հյուրանոցում, կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը հայտնի ֆուտբոլիստի որդի է 24 ժամ ջուր չի լինելու «Սահմանադրության կոպիտ խախտում է, ապստամբության լուրջ գործողություն և իմփիչմենթի լուրջ հիմք». ինչ է կատարվել Հարավային Կորեայում 32 աշխատակից է ազատվել. Ավինյան Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am