Ջարդել Ադրբեջան-Իսրայել կուռ դաշինքը

Պաշտոնական այցով Իսրայելում էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայ-իսրայելական հարաբերություններում սառույցն, ինչպես ասում են, շարժվում է: Ադրբեջանի բարեկամ ու զենքի հիմնական մատակարար Իսրայելն, ակնհայտորեն, վերջին շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները հավասարակշռելու քաղաքականություն է վարում: Դրական ազդակներն այս տարի գարնանից սկսեցին: Մարտի վերջին Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Յերուշալմին իր հավատարմագրերը հանձնելով Սերժ Սարգսյանին՝ նշեց, որ Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ: Ընդգծելով, որ դա է իր երկրի կառավարության ուղերձը, որով ժամանել է Հայաստան, դիվանագետը վստահեցրեց, որ որպես դեսպան՝ կգործադրի ամեն ջանք այն հնարավորինս արագ իրականացնելու համար: Ընդգծելով, որ Իսրայելում խորը ակնածանքով են վերաբերվում հայ ժողովրդին՝ Էլիյահու Յերուշալմին իր համար մեծ պատիվ է համարել ծառայել երկու հինավուրց ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու միջպետական հարաբերությունների զարգացմանը: Սերժ Սարգսյանն իր հերթին ընդգծել էր, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են սատարել դեսպանի ջանքերը հայ-իսրայելական կապերի ամրապնդման ու զարգացման գործում: Նա նշել էր, որ երկու ժողովուրդների դարավոր պատմական առնչությունները պարտավորեցնում են ակտիվացնել և նոր որակ հաղորդել միջպետական հարաբերություններին, և կարևորել է վերջին շրջանում միջխորհրդարանական ու հանրային հարաբերություններում նկատելի որոշակի աշխուժությունը: Հուլիսի վերջին Երևանում կարևոր ուղերձ հղվեց Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից: Հայ-իսրայելական հարաբերություններում «ճեղքում է գրանցվել», ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց Երևան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, որը ավելի քան 3 տարի՝ 2003-2006 թթ. Իսրայելի կառավարությունում, Արիել Շարոնի վարչապետության օրոք, իսրայելական հատուկ ծառայությունների՝ Մոսադի ու Շին Բեթի գործունեության և ԱՄՆ-Իսրայել ռազմավարական երկխոսության համար պատասխանատու նախարարն էր, 2006-2010 թթ․ զբաղեցրել է Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նա, մասնավորապես, նշեց Երևանում ․ «Հստակ է, որ իմ այս այցը նշան է, որ երկու երկրները շահագրգիռ են ու տեսլական ունեն՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները: Մեր բարեկամությունը տարիների պատմություն ունի, երկու երկրների միջև արդեն 25 տարի դիվանագիտական հարաբերություններ են հաստատված: Այժմ արդեն մենք ավելի շատ գործնական ուղղությամբ ենք մտածում՝ համատեղ աշխատելու և մի շարք ոլորտներում մեր բարեկամությունը դարձնելու փոխադարձ շահավետ: Կարծում եմ՝ մոտ 10 տարի է Իսրայելի նախարարներից ոչ մեկը Հայաստան չէր այցելել, ուստի սա նոր ճեղքում է, և ես ուրախ եմ, որ այս ամենի մաս եմ կազմում»: Երևանում հանդիպումների ժամանակ իսրայելցի պաշտոնյան նշել է, որ իր երկիրը «ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, և դա իր այցելության հիմնական ուղերձն է»։ Հիշեցնենք, որ Նալբանդյանն ու Հանեգբին ստորագրել էին Հայաստանի ու Իսրայելի դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագիրը և երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան։ «Մենք ցանկանում ենք ընդլայնել առևտուրը, համագործակցությունը ներառում է նաև գյուղատնտեսությունը, ջրային հարցերը, ինչպես նաև տրանսպորտն ու հաղորդակցությունը: Սրանք այն ոլորտներն են, որոնցում ես ներգրավված եմ», ասել էր իսրայելցի պաշտոնյան: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2016 թվականին Հայաստանի և Իսրայելի միջև առևտուրը կազմել է 8 միլիոն 525 հազար դոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի 0,1%-ը», ասել էր Երևան ժամանած պաշտոնյան: Այժմ, ՀՀ արտգործնախարարն է Իսրայելում: Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, վստահեցրել է Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուն` Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը` ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ: Նալբանդյանը Նեթանյահուին փոխանցել է Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում հայ-իսրայելական շփումներում նկատվում է ակտիվացում և համոզմունք հայտնեց, որ հիմնվելով երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարուստ ավանդույթների վրա, համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները նոր լիցք կստանան։ Հանդիպմանը քննարկվել են հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցեր, մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ: Ինչ վերաբերում է Իսրայելի կառավարության տարածած մամլո հաղորդագրությանը, ապա դրանում նշվում է, որ Նեթանյահուն անդրադարձել է նաև «Իրանական խնդրին»: Նա բարձրացրել էր Իրանի կողմից տարածաշրջանում ռազմական ներկայության հաստատման փորձերն ու դրանց բացասական հետևանքներ ունենալու հարցը: Իսրայելի վարչապետը նաև գրառում է կատարել Թվիթերի իր էջում՝ Նալբանդյանի հետ հանդիպման առնչությամբ. «Այսօր ես հանդիպեցի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մենք կխրախուսենք Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբերտարածքների ու գյուղատնտեսության ոլորտներում», - ասված է Նեթանյահուի թվիթերյան էջում: Իսրայելի վարչապետի՝ Նալբանդյանին առաջին պաշտոնական հրավերք ուղարկելը խիստ կարևոր քայլ էր, իսկ նրանց առանձնազրույցը, հնարավոր է, «ժամացույցի սլաքների ուղղում» դառնա, որը կարող է հարաբերությունների նոր մակարդակի ամրապնդման հիմք հանդիսանալ: Հիշեցնենք ամիսներ առաջ մի ուշագրավ պատմություն, երբ Իսրայելի պաշտպանության նախարարությունը խոստացավ օգոստոսի 13-ին մեկ շաբաթվա ընթացքում հետաքննել հրեա օպերատորների Orbiter 1K անօդաչու թռչող սարքի հայկական դիրքերի վրա փորձարկման վերաբերյալ հաղորդագրությունը: Նշենք նաև, որ պաշտոնական այցով Իսրայել ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ, նրանք անդրադարձել են նախարար Հանեգբիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Իսրայելի Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ: Նալբանդյանը Իսրայելի խորհրդարանի ղեկավարին փոխանեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Երևան այցելելու հրավերը։ Նրանք բարձր են գնահատեցին երկու խորհրդարանների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը և բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը։ Նալբանդյանն ու Էդելշտեյնը անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկեցին միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Այսպես, հայ-իսրայելական հարաբերություններում, իսկապես, կարելի է ճեղքման հասնելու փորձեր նկատել: Կարևոր մեկնարկն էր: Իհարկե, կարծել, թե հայ-իսրայելական հարաբերությունները կխափանեն Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները՝ միամտություն կլինի: Բայց փաստ է, որ Հայաստանը մեծ հնարավորություն է ստացել թշնամական քաղաքականություն վարող Իսրայելի հետ հարաբերությունները չեզոք մակարդակի հասցնելու: Թամար Բագրատունի

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am