Մի քանի ժամ առաջ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխարհը մեզ ընկալում է որպես «ազգ-նահատակ», ցավոք, աշխարհը մեզ ընկալում է Նիկոլ Փաշինյանով, դրանով է պայմանավորված Բելառուսի նախագահի երկու հայտարարություններն ու արտահայտությունները։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Դրանով է նաև պայմանավորված, որ աշխարհի շատ երկրներում մարդիկ իրար մեջ ասում են, որ հայ ազգը համակերպվել է ցավալի պարտության հետ, իսկ որոշ երկրների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները դա ասում են հրապարակային։ Նույն երկրների ղեկավարները հրապարակային ծաղրում են Նիկոլ Փաշինյանին: Ես ազգ- նահատակի զավակ չեմ, ես հայ եմ, հայ, որը իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին հաղթել է պատերազմի դաշտում, իսկ հետո հակառակորդի հետ խոսել է «կամ կրակում ենք, կամ բանակցում ենք, մենք 2-ին էլ պատրաստ ենք» սկզբունքով։
Այս նույն ամբիոնից Փաշինյանը ասում է, թե մենք անկեղծ չենք, զավեշտալի է, որ Փաշինյանն է դա ասում։ Մարդ, ով այս ամբիոնից բացահայտ ասել է, որ ինքը խաբել է ժողովդին, երբ մինչև 2020 թ-ը խոսում էր Արցախի և այլ խնդիրների մասին, մարդ, ով իր նախընտրական ծրագրով, ապա իր կառավարության ծրագով ուղղակի խաբեությամբ ստացել է մեր քաղաքացիների ձայները. Հադուրթ, Շուշի էր դեկուպացնում, Մադրիդյանով հարց էր լուծում»,-ասաց Մամիջանյանը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը