Դատավորները հրաժարվում են քննել Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ որոշման դեմ բողոքն ավելի քան մեկ ամիս է՝ չի քննվում, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները մեկը մյուսի հետևից ինքնաբացարկ են հայտնում։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։ Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել դատական ակտը, Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը։ Ըստ այդմ, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ դա իրենց լիազորություններից չի բխում։

Արդյունքում՝ ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել է արձանագրություն Առուշանյանի կողմից պատժից խուսափելու մասին, և միջնորդություն ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ 5 տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Առուշ Առուշանյանը վիճարկել է ՊԾ գործողությունների իրավաչափությունը, սակայն դատարանը մերժել է բողոքը։ Դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել, որը քննվել է գրավոր ընթացակարգով և մերժվել։

Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայության միջնորդությանը, ապա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին մասնակի բավարարել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ 2022թ․ մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։ Այս դատական ակտը ևս բողոքարկվել է՝ թե դատախազության, թե՛ Առուշ Առուշանյանի փաստաբանների կողմից, սակայն այս գործով դեռևս որոշում չի կայացվել, ավելին, գործն անգամ չի էլ քննվել, քանի որ պարբերաբար դատական կազմ է փոխվում։ Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ բողոքը երեկ մակագրվել է քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանին, սական նա ինքնաբացարկ է հայտնել, որոշումը՝ ինքնաբացարկի հիմքերի պարզաբանմամբ ուղարկվել է կողմերին: Նա նաև հայտնեց, որ նախորդ դատավորը ևս ինքնաբացարկ էր հայտնել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 305 անգամ
Լրահոս
ՔՊ-ն փակ նիստ է անցկացնում Հայաստանի հանրային խորհրդի նախագահը ո՞վ է հիմա,Սաֆարյան Ստյոպը՞, թե ո՞վ,մեկը գիտի՞․ Գեղամ Մանուկյան (video) Խեղճ հարիֆը՝ միակ մեղավոր Փաշինյանը․․․ (video) 13000-ի տունը չեք քանդում, 3000-ինն եք քանդում. Ավետիսյանը՝ Թունյանին (video) Քաղաքապետարանը նոր վարորդներ է փնտրում Ովքեր կտեղափոխվեն ԱԱՀ հարկման դաշտ Մի հատ լսեք` Փաշինյանը բանակի մասին ինչ էր ասում 2018-ին․ Արթուր Խաչատրյանը հիշեցրեց ՔՊ-ականներին (video) Թե՞ ընտրողաբար է լինելու, SMS-ը կստանաք, կասեք՝ այ էս դեպքին անդրադառնում ենք, SMS չեք ստանա՝ չեք անդրադառնա. Մանուկյան Փարիզում հանդիպել եմ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին. Իշխան Սաղաթելյան Ձեր վարչապետը մենակ թութակի պես կրկնում է․ Գեղամ Մանուկյանի խիստ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Հաստատվեց 2025 թվականի ՀՀ պետական բյուջեն Լսել ենք ընդդիմախոսներին և փոփոխություն մտցրել Հարկային օրենսգրքում. Թունյան (video) 46-ամյա տղամարդը գողացել էր մոտ 500.000 դրամի ոսկյա զարդեր․ մանրամասներ Հրապարակվեց Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը #ՈՒՂԻՂ․ «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան (video) Ալեն Սիմոնյանը հրահանգեց Հովիկ Աղազարյանին հեռու նստեցնել ՔՊ-ից Միջնորդավճար կա. Արթուր Չախոյան Երևանում՝ «Տոսկանա» հյուրանոցում, կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը հայտնի ֆուտբոլիստի որդի է 24 ժամ ջուր չի լինելու «Սահմանադրության կոպիտ խախտում է, ապստամբության լուրջ գործողություն և իմփիչմենթի լուրջ հիմք». ինչ է կատարվել Հարավային Կորեայում 32 աշխատակից է ազատվել. Ավինյան Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքում Թուրքերի՝ Հալեպի վրա հարձակման մասին թշնամական գործակալ իշխանությունը տեղյակ է եղել. գործարար Ինչ նվեր է ստացել Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապից «Հըզբոլլահ»-ի հետ հրադադարի համաձայնագիրը չի նշանակում, որ պատերազմն ավարտված է. Նեթանյահու
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am