Զգուշացեք բժիշկներից

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում   բուռն քննարկման առարկա դարձավ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Հեղինակները Հրայր Թովմասյանն ու Կարեն Ավագյանն են: Նրանք առաջարկում են Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը՝ պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նաեւ նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժել ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով: «Բժշկի աշխատանքը խոչընդոտվում է, նույնիսկ ծեծելով մահ ենք ունեցել: Ամեն օր վերակենդանացման բաժանմունքների դիմաց նման դեպքեր ենք ունենում: Եթե բժիշկը իր գործունեություն արդյունքում սխալ է արել`հստակ քրեական պատասխանատվության թող ենթարկվի»,- հիմնավորեց մասնագիտությամբ բժիշկ Կարեն Ավագյանը։ Սակայն նախագիծը հարուցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վրդովմունքը, նա հասցրեց մինչեւ անգամ սուր երեւակայական մտքեր արտահայտել։ Պատգամավորը բառերի մեջ սկզբում խորացավ ու ուզում էր հասկանալ, թե խոչընդոտելն ի՞նչ գործողությամբ պետք է արտահայտվի, ՀՀ օրենսդրությունը ոչինչ չի սահմանում այդ վերաբերյալ․ «Մի՞թե սրանով չենք ծանրաբեռնում մեր օրենսդրությունը: Դե եկեք առանձնացնենք`մանկավարժի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, արհեստավորի եւ այդպես»: Պատգամավորը նկատեց, որ 3-7 տարի սանկցիա է նախատեսվում, ինչը բավական ծանր պատիժ է․« Ոչ ոք չի փառաբանում այն մարդկանց, որ ծեծում են, բայց ականջը ճմրթելը նյութական սանկցիա է: Էս հոդվածի տակ պիտի ընկնեն էն մարդիկ, ովքեր ոչ հավասարակշիռ վիճակում են, ասենք երեխուն ավտոյի տակ են քցել, վերցրել գնացել ա հիվանդանոց»,- իր անհամաձայնությունը շարունակեց Գեւորգ Պետրոսյանը: «Բայց դրա համար բժիշկը մեղավոր չի»,-հակադարձեց Կարեն Ավագյանը: Գեւորգ Պետրոսյանը նկատեց. «Ինձնից սկսած ոչ ոք սուրբ չի, հատկապես բժիշկները»: Կարեն Ավագյանը տեղը դրեց ընդդիմադիր գործընկերոջը․«Ձեզանից սկսած միգուցե, բայց …բժիշկները հաստատ ձեզանից սուրբ են»: Ելույթների ժամանակ նիստը նախագահող Հրայր Թովմասյանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին հորդորեց ելույթ ունենալ՝ որպես թե բժիշկ, թե իրավաբան։ Զեյնալյանը հիշեց, որ ժամանակին բժշկին ծեծելը սպորտաձեւ էր դարձել: Ունենալով նախագծի վերաբերյալ առարկություններ, պատգամավորն այդուհանդերձ անհրաժեշտ համարեց այդ նախագիծը։ Ընդդիմադիր գործընկերոջ ելույթից սթափված Գեւորգ Պետրոսյանը եզրափակիչ ելույթը գլխիվայր շուռ տվեց՝ ասելով, թե իրեն ճիշտ չհասկացան ու ստեղծվեց տպավորություն, թե ինքը կողմ է բժիշկներին ծեծելուն․«Այո, ես կողմ եմ, որ ծեծեն այն բժշկին, որը հիվանդին թողած`կողքի սենյակում բաժակ ա նայում, որ տեսնի թե ե՞րբ ա ամուսնանում»,- շարունակեց Գեւորգ Պետրոսյանը`հայտարարելով, որ իր ասածների մասով, որպեսզի թյուրըմբռնում չառաջանա, ինքը «կողմ» է քվեարկելու նախագծին: Նրա վերջին դիտողություն-հայտարարությունը բնավ դուր չեկավ քննարկմանը ներկա առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին. «Եթե նման մարդ կա, տվեք ազգանունը»: Նախագիծն ընդունվեց: Եւ ԲՀԿ-ն սովորության համաձայն դեմ ըլլալով կողմ քվեարկեց նախագծին։ Անի Սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am