Այլընտրանք Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին
«Ռուսաստանի և Ղազախստանի տարածքներով Չինաստանից Եվրոպա նոր երկաթուղու գործարկումը դրականորեն կանդրադառնա երկրների արդյունաբերության ու լոգիստիկայի վրա։ Դա խթան կհաղորդի մի ողջ շարք ոլորտների զարգացմանը, քանի որ նախագիծը կարող է լինել շատ մասշտաբային»,-այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չելյաբինսում ՌԴ-ի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության ХIV ֆորումի լիագումար նիստի արդյունքներով։ Պուտինը Չելյաբինսկում կայացած ֆորումը բնութագրել է որպես բովանդակալից։ «Քննարկվել է երկկողմ միջտարածաշրջանային համագործակցության հեռանկարներն ամենատարբեր ոլորտներում։ Խոսել ենք այն մասին, թե ինչ է պետք անել հեռանկարում այն բանի համար, որպեսզի բարելավվի մեր փոխգործակցությունն առևտրի, ներդրումների, արդյունաբերական համագործակցության, գիտության ու կրթության ոլորտում»,-ընդգծել է նա։
