Դիլիջանի քաղաքապետը եղբորը համայնքային հողատարածք է օտարել. պնդում է՝ օրենք չի խախտել. azatautyun.am

Դիլիջանում հարազատ եղբորը համայնքային հողատարածք վաճառած համայնքապետի «թերացման պատճառն օրենքի չիմացությունն է», հենց համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն է ասել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Կառույցը համայնքապետին տուգանել է 300 հազար դրամով՝ շահերի հնարավոր բախման մասին հանձնաժողովին գրավոր չտեղեկացնելու համար։
Այս տարվա մայիսին Դիլիջանի համայնքապետարանը դեպի Իջևան տանող ճանապարհին գտնվող հողակտորն օտարելու համար աճուրդ է հայտարարել: Աճուրդին միայն ՔՊ-ական համայնքապետի եղբայրը՝ Սասուն Սարգսյանն է մասնակցել, հաղթել է մեկնարկային ամենացածր գնով: Մեկ քառակուսի մետրը 7000 դրամով համայնքապետի եղբորն է անցել 1650 քառակուսի մետր համայնքային հողատարածքը, որ հասարակական կառուցապատման նշանակություն ունի:
Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նաև աճուրդային հանձնաժողովի նախագահն է, աճուրդի արդյունքներով եղբորն անցած հողամասն օտարելու մասին որոշումն անձամբ է ստորագրել: Այսօր «Ազատությանն» ասաց՝ խնդիր չի տեսնում: Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բացատրել է, թե օրենքից տեղյակ չի եղել, այդ պատճառով է թերացել, բայց շեշտեց՝ երբևէ որևէ օրենք չի խախտել:
«Ես ոչ մի և ոչ մի տեղ օրենքի խախտումներ չունեմ, իսկ ինչը ես ներկայացրել եմ, որ իբր թե տեղյակ չեմ եղել, ես օրենքներից շատ լավ տեղյակ եմ։ Եթե օրենքի խախտում արած լինեի, դրա համար կհասներ քրգործ իմ վրա, ես այսօր ի գործ չէի լինի», - պնդեց նա։
Հանձնաժողովը համայնքի ղեկավարին տուգանելու որոշման մեջ անդրադարձել է, թե որքանով կարող էր իր եղբոր մասին որոշումն ազդել նրա պաշտոնեական պարտավորությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա, ու եզրակացրել, որ պաշտոնյան իր մասնավոր շահի ազդեցությունը չեզոքացնելու համար պետք է ձեռնպահ մնար այդ որոշումների ընդունումից և սահմանված ժամկետում հայտարարություն ներկայացներ հանձնաժողով:
«Մինչդեռ ոչ միայն հանձնաժողով հայտարարություն չի ներկայացրել, այլև, որպես համայնքի ղեկավար, իր լիազորությունների շրջանակում ընդունել է որոշումներ՝ իր հետ փոխկապակցված անձի օգտին՝ այդ կերպ օրենքի իմաստով հայտնվելով շահերի բախման իրավիճակում», - եզրահանգել է պաշտոնյաների բարեվարքությունն ուսումնասիրող հանձնաժողովը։
Օրենք խախտելու համար 300 հազար դրամով տուգանված համայնքապետը չնայած հանձնաժողովի այս եզրակացությանը չի համարում, որ եղբոր օգտին որոշում կայացնելու մեջ սխալ կա. - «Ես աճուրդի հանձնաժողովի նախագահ եմ, աճուրդի ժամանակ տեսել եմ, որ մասնակիցն իմ եղբայրն է։ Իմ եղբայրը բնակվում է առանձին»։
300 հազար դրամ տուգանքից հետո համայնքապետի շահերի բախմամբ այս գործարքին որևէ պետական մարմին չի էլ անդրադառնա: Սա նաև քրեական հետևանքներ չի ունենա:
Դիլիջանի 40-ամյա համայնքապետը 2016-ից ավագանու անդամ է՝ 2021-ին նախ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել, հետո նույն թվականին «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակով ղեկավար ընտրվել: Մարզպետարանի պաշտոնական էջում հրապարակված նրա կենսագրությունում նշված է, որ մինչև քաղաքականություն մտնելը Դավիթ Սարգսյանն անհատ ձեռներեց է եղել:
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ոսկան Սարգսյանի գրառումը

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video) Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը Ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից. Սուրենյանց ՔՊ-ի հաղթելու շանսերը վատ են, չվախենա՛ք․ Աղավնի Սուքիասյան (Ուժեղ Հայաստան) (video) Արևաշատ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը ՌԴ-ն ու Ադրբեջանը գալու են այդ հարցերի հետևից․․․ Փաշինյանը գնալու է այդ քայլին․ Նարեկ Կարապետյան (video) Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցին ՔՊ-ի «պարագլուխներին յուբկա հագցրեց»․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am