Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հունվարին պաշտոնը լքելուց առաջ, որդուն՝ Հանթեր Բայդենին, 2 քրեական գործով ներում է շնորհել:
«Այսօր ես ներում եմ ստորագրել իմ որդու՝ Հանթերի համար։ Պաշտոնը ստանձնելու օրվանից ասել եմ, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումների կայացմանը, և ես պահել եմ իմ խոստումը, նույնիսկ այն ժամանակ, երբ տեսել եմ, թե ինչպես են իմ որդուն ընտրողաբար և անարդար կերպով հետապնդում: Ոչ մի ողջամիտ մարդ, ով նայում է Հանթերի գործերի փաստերին, չի կարող որևէ այլ եզրակացության գալ, քան այն, որ Հանթերին առանձնացրել են միայն այն պատճառով, որ նա իմ որդին է, և դա սխալ է: Հանթերին կոտրելու փորձեր են արվել... Փորձելով կոտրել Հանթերին՝ նրանք փորձել են կոտրել ինձ», - նշել է Բայդենը՝ ընդգծելով, որ որդու դեմ գործերով մեղադրանքներն առաջ են եկել միայն այն բանից հետո, երբ Կոնգրեսում քաղաքական հակառակորդներից մի քանիսը ընդդիմացել են իր՝ նախագահ ընտրվելուն: