Ինչու՞ հանկարծ համայնքապետի ԺՊ թեկնածուն պետք է լինի հենց ՔՊ կամ ՔՊ-ի համակիր․ Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի խոսքը՝ «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում․

«Սիրելի հայրենակիցներ,

Ես այսօր ուզում եմ խոսել Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին:

«Բալասանյան դաշինքը» ՔՊ-ի խարդավանքների արդյունքում վայր դրեց մանդատները: Այսօր ավագանին ունի 19 մանդատ, կեսից ավելին, և ըստ էության, կարող է շարունակել իր գործունեությունը, նիստ հրավիրել, քաղաքապետի նոր թեկնածու առաջադրել և քաղաքը հանել կառավարման ճգնաժամից: Սակայն ՔՊ խմբակցությունը հայտարարեց, որ իրենք համայնքի ղեկավարի թեկնածու չեն առաջադրի և կգնան արտահերթ ընտրությունների: Ինչու՞:

Միգուցե, ըստ օդում կախված, մամուլում տարածված լուրերի, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ուզում են, որ Գյումրիում համայնքի ղեկավարը ոչ միայն ՔՊ-ից լինի, այլ նաև հենց Աննա Հակոբյանի բարեկամը լինի: Մի գուցե, ՔՊ-ի ներսում առաջացել են տարաձայնություննե՞ր այդ թեկնածուի շուրջ: Հիշենք նաև, որ մինչ այդ հայտարարված ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյան թեկնածուի թմրաթեստի արդյունքները մի ուրիշ աղմուկ էին բարձրացրել: Եվ հիմա այդ թնջուկը լուծելու համար ՆՓ-ն լայվով հայտարարում է փրայմերիզի մասին:

«Բոլոր մասնագետներն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց վարչապետի միջամտության, և այդ միջամտությունը կայանալու է հետևյալում․ առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ»: Այսինքն, այս մարդն արդեն որոշել է, որ օրենքի փոփոխությունն ընդունվելու է: Բա էլ ՔՊ պատգամավորներին, ինչպես կասեր Վահագն Ալեքսանյանը, ուսապարկի տեղ դնելը ո՞նց է լինում:

Շարունակեմ լայվից.

«Այդ նպատակով առաջիկայում Գյումրիում տեղի կունենա նախնական ընտրություն՝ «փրայմերիզ»: Նախ հիշեցնեմ, որ փրայմերիզը որևէ պաշտոնի համար առաջադրվող թեկնածուի ներկուսակցական ընտրություն է: Փաստորեն, իրենց կուսակցության ներսում անհամաձայնությունների թնջուկի լուծումը ՆՓ-ն փորձում է գյումրեցուն վաճառել որպես ժողովրդավարության դրսևորում և իր թիմին պարտադրելու է իր սրտի ուզած թեկնածուին:

Ըստ էության, վարչապետի այդ լայվը ծայրից ծայր իր լիազորությունների չարաշահման մասին է: Վարչապետը չի կարող խոսել դեռևս ԱԺ-ի կողմից չընդունված օրենքի, իրեն տված նոր լիազորության մասին՝ որպես փաստ:

Հաջորդը, ինչու՞ հանկարծ համայնքապետի ԺՊ թեկնածուն պետք է լինի հենց ՔՊ կամ ՔՊ-ի համակիր, չէ՞ որ գյումրեցին ՏԻՄ ընտրության ժամանակ այլ ուժի է ընտրել:

Որպես ամփոփում,

ՆՓ-ն փաստում է, ինքը անտեսում է ընտրությունների արդյունքները և նշանակում է իր սրտի ուզած համայնքի ղեկավարներ կամ ԺՊ-ներ, ինչպես դա արվեց Վանաձորում, Ալավերդիում, Ախուրյանում և այլուր: Բա էլ ժողավրդավարության բաստիոնը ո՞նց է լինում»:

դիտվել է 185 անգամ
Լրահոս
«Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 7-ժամյա աշխատանքային օրը ՀՀ տնտեսության անկման ֆոնին նախընտրական պոպուլիզմ է. փորձագետ #ՈՒՂԻՂ․ Նիկոլին ստիպում են վիդեոզանգ անել․ Նաիրա Զոհրաբյան (video) Սևանում բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Toyota Corolla»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել պարեկները Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը վատ Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այդ ուղղությամբ Երևանի կատարած աշխատանքը Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու նաև այլ պատճառներով. նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց Բագրատ Սրբազանը հանդես կգա տարեվերջյան մամլո ասուլիսով Այս տարի Հայաստանում նախատեսվածից 200 մլրդ դրամ պակաս հարկ է հավաքվել․ Մղդեսյան «Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում Անցնող տարվա տնտեսական խութերը Սիրիայի քրդերը․ ԱՄՆ–Թուրքիա պայթյունավտանգ իրավիճակ (video) Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են» Փաշինյանը մտադիր է ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել․ ՏԱՍՍ Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է կամրջից նետվել Ինչո՞ւ չկալանավորեցիք Նիկոլ Փաշինյանին․ հարց՝ Արթուր Վանեցյանին ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները․ «Հետք» Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով․ ՀԿ Արթուր Վանեցյանն ընդունեց, որ Մանվել Գրիգորյանի մասին տեսանյութն արել էր ՔՊ-ական Արեն Մկրտչյանը․ Բորիս Մուրազի Նիկոլը ժողովրդին դրել է իդիոտի տեղ (video) Ինչո՞ւ Նիկոլի տերերը չեն թողել իրեն գնալ Սանկտ–Պետերբուրգ ԱՊՀ գագաթաժողովին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am