Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում տարկետում տրամադրել կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին՝ ապահովելու նրանց կրթության շարունակականությունն ու զարգացման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարկետումները կտրամադրվեն կառավարության հաստատած չափանիշներին համապատասխան։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված չափանիշներով տարկետում կարող են ստանալ՝

1․ Բակալավրիատի ծրագրով սովորողներ կամ դիմորդներ, որոնք ունեն՝

Միջազգային առարկայական օլիմպիադաներում ստացած մեդալներ (ոսկե, արծաթե, բրոնզե),

Հայոց լեզու, գրականություն կամ պատմություն առարկաների հանրապետական օլիմպիադայում գրաված առաջին տեղ։

2․ Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով սովորողներ կամ դիմորդներ, ովքեր ունեն միջին որակական գնահատականի 80%-ից ավելի ցուցանիշ, ինչպես նաև՝ Միջազգային գիտական շտեմարաններում հրապարակված հոդվածներ, Հայաստանի բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում տպագրված աշխատանքներ։

3․ Աշխարհի լավագույն բուհերում սովորողներ կամ դիմորդներ, որոնք ընդգրկված են Academic Ranking of World Universities-ի առաջին հնգյակում՝ համապատասխան կրթաթոշակներով։

Կառավարության այս որոշումը ուղղված է կրթության և գիտության ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների աջակցմանը՝ հնարավորություն տալով նրանց շարունակել ուսումնառությունն առանց զինվորական ծառայությունից ընդհատվելու։ Այն նաև խթանում է երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությունը միջազգային կրթական ու գիտական հարթակներում։

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։ Այն համապատասխանում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթներին։

Կառավարության որոշմամբ տարկետումները կտրվեն ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև 27 տարին լրանալը։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
ԻՀՊԿ-ն հայտնել Է ԱՄՆ-ի հինգ ռազմավարական բազաների ուղղությամբ Իրանի հարվածների մասին Հերթական կրակոցներ են հնչել Երևանում «Երախտամոռ մոլլայի ռեժիմը ցույց տվեց իր իրական դեմքը»․ Ադրբեջանը՝ Իրանին Բագրատ Սրբազանն իր օրհնությունն է փոխանցում ԱԱԾ մեկուսարանից Նարեկ Զեյնալյանը որոշել է երեքին միասին «փուռը տալ». «Հրապարակ» Զատիկից «հինգ պակաս»՝ համաժողով. «Հրապարակ» Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են. «Հրապարակ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը․ «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հրապարակ» Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ» Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանում ԻՀՊԿ անօդաչու սարքերի շտաբին «Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ Կիպրոսը չի մասնակցելու Իրանի դեմ ռազմական գործողություններինն. նախագահ Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը ԱՄՆ-ն դեռևս չի ծրագրում զորքեր ուղարկել Իրան. Դոնալդ Թրամփ Գողության դեպք՝ Երևանում, վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Հեղափոխություն-3, թե՞ «ստուգողական կրակոց» Թուրքիայի վրա երկրորդ անգամ ընկել է բալիստիկ հրթիռ. Անկարան մեղադրում է Իրանին Արցախի-Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Հարկատուների վճարած գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա. փորձագետ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Իրանի դեմ պատերազմի նպատակների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունների հակասականությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am