Հյուպատոսը հեռացել է Հալեպից. ՀՀ ԱԳՆ-ն լռում է
Հալեպում Հայաստանի հյուպատոսը եւ աշխատակիցները հեռացել են Հալեպից, թեեւ առ այս պահը ՀՀ ԱԳՆ-ն որեւէ հայտարարություն չի արել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը Հալեպից հանելու մասին։
«Սիրիայում հյուպատոսարանը դատարկվել է», - «Փաստինֆո»-ին ասաց հայ համայնքի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ Սիրիայի Հանրապետությունում տեղի ունեցած երկարատև նախորդ պատերազմի ժամանակ հայկական հյուպատոսարանը երբեք չի դատարկվել, գործել է մինչև վերջ, թերեւս եղել է միակը, որը չի դատարկվել։
«Երեկվա դրությամբ ՀՀ հյուպատոսը և աշխատակիցները հեռացել են»,- ասաց մեր զրուցակիցը։
«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմեց ՀՀ ԱԳՆ -ին՝ խնդրելով հայտնել նաեւ, թե արդյոք Հայաստանն իր դիվանագիտական ներկայացուցչությունը ժամանակավորապես դադարեցնում է Սիրիայում կամ փոխում նստավայրը, սակայն առայժմ չեն մեկնաբանել։