Հալեպում կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է. քաղաքագետ
Հալեպում հետ կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է։ Այս մասին գրել քաղաքագետ Արա Պողոսյանը.
«Իսկ լայն առումով` Սիրիայի և անձամբ Ասադի շուրջ նոր իրողություններ հաստատելու նախապատրաստություն է, որտեղ Էրդողանը փորձելու է այլ դերակատարների հանձնարարականները կատարել։
Իմ խորին համոզմամբ, սա կապ ունի նաև Իսրայելի ռազմավարության հետ, որով Իսրայելը փորձում է տարածաշրջանում իր համար ստեղծել երկարատև խաղաղության հնարավորություն, որը իսրայելացիների պատկերացմամբ իրանական (նաև ռուսական) ազդեցության չեզոքացումն է` Լիբանանից հետո առնվազն Սիրիայի տարածքում։
Ինչպես ասացի, սա բազմաբնույթ կոմբինացիաներ ենթադրող գործողություն է, որի հաջողությունը կամ անհաջողությունը կապված է Սիրիայի կառավարության, Իրանի և Ռուսաստանի հնարավոր կազմակերպված և թիրախային հակազդեցությամբ։
Աստված պահպանի մեր եղբայրներին Հալեպում և ողջ Սիրիայում»։