Վրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ Նիկոլը՝ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան

«Նիկոլ Փաշինյանի տերերը պարտություն կրեցին ԱՄՆ–ում։ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում «Պատերազմի» կուսակցության պարտությունն էր։ Այսպես կոչված «կոլեկտիվ Արևմուտքը» հզոր հարված ստացավ ու հիմա որոշել է պայթեցնել ամբողջ աշխարհը»,-գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա գրում է.

««Պատերազմի» կուսակցությունը փորձում է մինչև Թրամփի ԱՄՆ նախագահի լիազորությունների պաշտոնական ստանձնումը համաշխարհային մասշտաբի ճգնաժամ ստեղծել։ Բանը հասավ այնտեղ, որ Ռուսաստանը ստիպված եղավ «Օրեշնիկի» ցուցադրական կիրառում իրականացնել, որպեսզի սառեցնի Բայդենի վարչակարգի ու հակառուսական ինտերնացիոնալի տաք գլուխները։ Թե որքանով դա կազդի, պարզ կդառնա մինչև 2025–ի հունվարի 20–ը։ Այս պահին լոկալ և պրոքսի ուժերի բախումներն են թեժացվել։

Թուրքիան առիթից օգտվել ու դրածոներով հարձակվել է Հալեպի վրա։ Իսրայելը նույնպես ուշադրության կենտրոնում է պահում Սիրիան։

Ուկրաինական ճակատում անհաջողությունների ֆոնին «Պատերազմի» կուսակցությունը ներքաղաքական բախումներ է հրահրում Թբիլիսիում։ Վրաստանի իշխանությունները պայքարում են հանուն իրենց երկրի անկախության։ ԵՄ–ից չեն էլ թաքցնում, որ Վրաստանին դիտարկում են ընդամենը որպես մանրադրամ հակառուսական իրենց գործողություններում։ «Կոլեկտիվ Արևմուտքի» ցինիզմը, հակամարդկային էությունը և լկտիությունը չափ ու սահման չունի։ Վրաստանին ասում են՝ դուք մեզ ԵՄ–ում որպես դիակ եք հարկավոր, որպես Ռուսաստանի դեմ օգտագործվող թնդանոթի միս։

Հարգանքի է արժանի այն, որ Վրաստանի իշխանություններն ունեն կամք, գիտակցություն և վճռականություն՝ դրսի հզոր ուժերի դեմ պայքարելու համար։ Իվանիշվիլին կորցրել է միլիարդավոր դոլարներ, բայց չի հանձնվում, քանզի պետությունն ու ազգային շահն իր համար ավելի կարևոր են, քան դրսի բանկերում ունեցած գումարները։ Դրսի հզոր ուժերը հենց այդ գումարների թեմայով են ճնշում տարբեր երկրների կոռումպացված ղեկավարների վրա։ Մի տեղ աշխատում է դրսի հզոր ուժերի ճնշումը, մի տեղ՝ ոչ։ Վրաստանում չաշխատեց։

Հիմա Վրաստանն անուղակիրորեն պայքարում է նաև Հայաստանի համար՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, ով դրսի ուժերի դրածոն է և ում նույն այդ դրսի ուժերը հանձնել են Թուրքիայի օպերատիվ կառավարման ներքո։ Սա ողբերգություն է, բայց իրականություն։

Եվ այսպես, մինչև Թրամփի նախագահի պաշտոնում հայտնվելն աշխարհը շատ անհանգիստ է լինելու։ Բայդենն ու մյուսները փորձելու են սեփական կաշին փրկելու համար գնալ համաշխարհային արկածախնդրության, քանզի հասկանում են, որ կանգնելու են դատարանի առաջ ու պատասխան տան իրենց բերած ավերածությունների, ամերիկյան հարկատուներին թալանելու, ամերիկյան ու համաշխարհային տնտեսությունը կատաստրոֆայի առաջ կանգնեցնելու համար։
Ապրել մինչև հունվարի 20–ը»։

դիտվել է 179 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ. Աննային «ցեխից հանողներն ու լողացնողները հենց իրեն կտապալեն». հոգեբան (video) Հալեպում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է. Իշխան Սաղաթելյան Զավեշտալի դեպք՝ Վանաձորի բանտում Թբիլիսիում ցրել են ցուցարարներին. 107 մարդ է բերման ենթարկվել Տուժածների շրջանում հայեր կա՞ն. մանրամասներ՝ Հալեպում տիրող իրավիճակից Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Priora»-ն․ կան վիրավորներ Օգտվելով աշխարհաքաղաքական իրադրությունից՝ Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները. թյուրքագետ Փաշինյանի կինը որոշել է հանդես գալ որպես մոդել #ՀԻՄԱ․ «Նիկո՛լ, քո վախճանը ողբերգական է լինելու, բայց քեզ ոչ ոք չի խփելու, այլ․․․»․ Նարե Սոսե (video) Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին «հարգել խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը» Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցին Ոչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու իմ սկզբունքների համար պայքարում․ Արտակ Բեգլարյան Առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ Արցախցի Անուշին օգնություն է պետք. որտե՞ղ կարող է անվճար ՄՌՏ անցնել. Նաիրա Զոհրաբյան Հյուպատոսը հեռացել է Հալեպից. ՀՀ ԱԳՆ-ն լռում է Աղվան Հովսեփյանի գործով տուժողը ճնշել է վկային «Չգիտե՞ք՝ Թուրքիան ում շունն է»․ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի խիստ խոսքը (video) Առանց Հայաստանի հետ լավ հարաբերությունների, մենք վատ վիճակում կլինենք․ ռուս քաղաքագետ (video) Ինչպես է Բակո Սահակյանի ձեռքի ժամացույցը հայտնվել 44-օրյա պատերազմի մասնակից փոխգնդապետի մոտ (video) «Ծիրան» սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է 73-ամյա տղամարդու մարմին Կոտայքում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes Vito»-ն. կա 6 տուժած Բագրատ Սրբազանը ուղիղ եթերում դիմեց ԳՇ պետին #ՀԻՄԱ․ Գլխավոր շտաբի պետին հրավիրում եմ հանդիպման, եթե չեկավ, ուրեմն․․․ Բագրատ Սրբազանի կոչը (video) Իսլամիստ զինյալները գրավել են Հալեպը, հայ համայնքն անորոշ վիճակի մեջ է. Գաբրիելյան Ահաբեկիչները փորձել են մտնել Հալեպ. թեժ մարտեր են. Գաբրիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am