«Սաշայիս երեխաներն են ապրելու ուժ տալիս, երազում էր, որ նրանք լավ կրթություն ստանան». պայմանագրային զինծառայող, վարորդ Ալեքսանդր Օսիպյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին Քարվաճառում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելոք, հանգիստ երեխա էր, ընկերասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռայան՝ Ալեքսանդրի մայրիկը:

Ալեքսանդրին հարազատներն ու ընկերները Սաշա են կոչում: Զրույցի ընթացքում ակամայից ես էլ սկսեցի նրան այդպես դիմել: «Քույր ու եղբայր սիրող, ծնողներին հարգող տղա էր, լավ հայր ու ամուսին: Ամեն տեղ հարգանք էր վայելում ու սիրված էր՝ թե՛ ընտանիքում, թե՛ ընկերական շրջապատում, թե՛ ծառայության վայրում»: Երբ հարցնում եմ, թե ինչ հետաքրքրություններ ուներ Սաշան, մայրիկն արձագանքում է՝ ձկնորսություն էր շատ սիրում: Ալեքսանդրը ծնվել է Բաքվում 1985 թ.-ին: Երեք տարի անց ընտանիքը տեղափոխվում է Հայաստան: Ալեքսանդրի և նրա ընտանիքի կյանքն անցել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, ստացել 8-ամյա կրթություն: «Գերազանց չէր սովորում, բայց չեմ կարող ասել, որ վատ աշակերտ է եղել: Ուզում էր կրթությունը շարունակել, լավ սովորել, բայց չստացվեց: Ու իր այդ երազանքի իրականացումն իր երեխաներին «փոխանցեց»: Ուզում էր, որ նրանք լավ սովորեն: Սաշաս չորս երեխա ունի»:

Ալեքսանդրի՝ որպես ժամկետային զինծառայողի ծառայությունն անցել է Արցախում՝ «Եղնիկներ» զորամասում: 2005 թ.-ին զորացրվել և տուն է վերադարձել: 2006 թ.ին պայմանագրային զինծառայության է անցել Հայաստանում, ծառայում էր Արտանիշի զորամասում՝ որպես վարորդ: «Սիրում էր ծառայությունը, համազգեստի հանդեպ հատուկ վերաբերմունք ուներ: Մի քանի անգամ գնաց Ռուսաստան աշխատելու, ես էլ իրեն ասում էի՝ մենակ մի գնա, երեխաներիդ էլ տար հետդ: Բայց հակադարձում էր. «Ես Ռուսաստանում չեմ ապրելու, որ մի հատ էլ երեխաներիս տանեմ: Նորից պիտի պայմանագրային ծառայությանը վերադառնամ»: Այդպես էլ մնաց այստեղ, նորից պայմանագրային ծառայության անցավ, դե, իսկ հետո էլ պատերազմ սկսվեց»: Հետաքրքիր բան է, չէ՞: Ասում են՝ ծնողի սիրտը միշտ կանխազգում է դժբախտությունը, զրույցի ընթացքում մտածում էի՝ գուցե տիկին Ռայայի սիրտն էլ էր հուշում մոտեցող ողբերգությունը, այդ պատճառով էր հորդորում որդուն ընտանիքով տեղափոխվել այլ երկիր ապրելու: Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: Բնականաբար, տագնապ է հայտարարվում բոլոր զորամասերում: Ալեքսանդրն այդ օրը ևս զորամասում էր, երկու օր մնում է այնտեղ, հետո արդեն ճանապարհ են ընկնում Քարվաճառ:

Այդ ընթացքում՝ սեպտեմբերի 29-ի գիշերը տուն է գալիս երեխաներին տեսնելու համար: Համբուրում է նրանց, հրաժեշտ տալիս կնոջը, ասում, որ երեխաներին լավ նայի: Բոլոր հարցերին ի պատասխան նշում է՝ գնում ենք, բայց թե ուր, կոնկրետ տեղ չի նշում: Մայրիկն ասում է՝ այդ մի քանի օրերի ընթացքում կարողացել են Ալեքսանդրի հետ զրուցել, իսկ հոկտեմբերի 1-ին եղել է վերջին և երկար զրույցը: Միշտ հանգստացրել է տան անդամներին, թե իրենց հետ ամեն բան կարգին է: «Մեզ այդպես էլ չասաց, թե որտեղ է: Մյուս տղայիս էր ասել, թե ուր է գնում: Եղբայրը Սաշային է ասել՝ մի գնա, մնա, Սաշան էլ եղբորն է ասել՝ դու մի գնա: Բայց արդյունքում երկուսն էլ գնացել են Քարվաճառ: Իսկ մենք չենք էլ իմացել, թե իրենք որտեղ են: Հեռախոսով զրուցում էինք: Հարցնում էինք՝ լա՞վ եք, «հա, մա՛մ ջան, շատ լավ ենք»: Դա լսում ու մի քիչ հանգստանում էինք: Էլ ի՞նչ կարող էի հարցնել՝ ուտելիք ունե՞ք, սովա՞ծ չեք, «չէ, մա՛մ ջան, ամեն ինչ էլ ունենք, մեքենան լիքն ուտելիք է»: Ալեքսանդրի երեխաներից ամենակրտսերը նոր էր ծնվել, ինչպես ժողովուրդն է ասում, անգամ քառասունքից դուրս չէր եկել: Սաշան մայրիկին ասել էր. «Մա՛մ, կգամ, երեխուս քառասունքը դուրս կգա, կանեմ քառասունքը»: Սաշայի այս և մնացած բոլոր ցանկություններն անկատար են մնում: Ալեքսանդրը զոհվել է հոկտեմբերի 2-ին Քարվաճառում:

«Հոկտեմբերի 2-ի առավոտյան, երբ թշնամու հետախույզները մտնում են մեր տարածք, մերոնք փորձում են կանխել ներթափանցումը, սակայն թշնամին ուժեղ կրակահերթ է բացում մեր զորքի ուղղությամբ, առաջխաղացում ունենում: Մեր տղաները թեժ մարտի մեջ են ներգրավվում: Երբ մի փոքր հանդարտվում է իրավիճակը, Սաշան փորձում է հասկանալ՝ թշնամու զինվորներից ողջ մնացած կա՞, թե՞ ոչ: Մոտենում է, փաստորեն, ողջ է լինում, կրակում ուղիղ Սաշայի սրտին»: Ալեքսանդրը շուտ է տուն «վերադարձել»: «Մյուս տղաս էլ էր մարտի դաշտում՝ Սաշայից ոչ շատ հեռու, բայց ավելի բարձր հատվածում: Լսել է, որ վարորդներից մեկը զոհվել է: Կանխազգացել է, որ եղբայրն է: Եկել է, որ տեղում հասկանա, թե ով է զոհվել, պարզվել է, որ Սաշան է: Եղբայրն էլ Սաշային տուն բերեց»: Ապրելու ուժի մասին: «Իր երեխաներն են ինձ ուժ տալիս: Ամեն երեխայի ծնվելուց ինձ ասում էր՝ քո հույսով եմ»:

Հ. Գ. - Պայմանագրային զինծառայող, վարորդ Ալեքսանդր Օսիպյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 101 անգամ
Լրահոս
«Չգիտե՞ք՝ Թուրքիան ում շունն է»․ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի խիստ խոսքը (video) Առանց Հայաստանի հետ լավ հարաբերությունների, մենք վատ վիճակում կլինենք․ ռուս քաղաքագետ (video) Ինչպես է Բակո Սահակյանի ձեռքի ժամացույցը հայտնվել 44-օրյա պատերազմի մասնակից փոխգնդապետի մոտ (video) «Ծիրան» սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է 73-ամյա տղամարդու մարմին Կոտայքում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes Vito»-ն. կա 6 տուժած Բագրատ Սրբազանը ուղիղ եթերում դիմեց ԳՇ պետին #ՀԻՄԱ․ Գլխավոր շտաբի պետին հրավիրում եմ հանդիպման, եթե չեկավ, ուրեմն․․․ Բագրատ Սրբազանի կոչը (video) Իսլամիստ զինյալները գրավել են Հալեպը, հայ համայնքն անորոշ վիճակի մեջ է. Գաբրիելյան Ահաբեկիչները փորձել են մտնել Հալեպ. թեժ մարտեր են. Գաբրիելյան Հանքավանում հանքի առաջարկը մերժվեց․ Հալեպում կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է. քաղաքագետ ՔՊ-ն՝ մահամերձ վիճակում (video) Նախիջևանից Բաքու մեկնող ավտոբուսը բախվել է կամազին. կա տուժածներ Հայաստանը փաստացի բռնազավթված է ԱՄՆ-ի կողմից․․․սրան մի լուծում է պետք․ Գրիգոր Գրիգորյանը՝ Մոսկվայում (video) Վրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ Նիկոլը՝ Հայաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան Նոր մանրամասներ` Վանաձորի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից Հայաստանի իշխանություններն ատոմակայանը վերածում են ճնշման գործիքի․ ծանր հետևանք է լինելու․ քաղաքագետ (video) ԱՄՆ պետքարտուղարությունը դժգոհել է Ադրբեջանից ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր մասով նախաքննական մարմինը նոր գործողություններ կիրականացնի Հարկային տեռորի սեղմվող օղակը «Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար» «Սաշայիս երեխաներն են ապրելու ուժ տալիս, երազում էր, որ նրանք լավ կրթություն ստանան». պայմանագրային զինծառայող, վարորդ Ալեքսանդր Օսիպյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին Քարվաճառում COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար․ Հայաքվե
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am