Տհաճ միջադեպի կենտրոնում ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն է

Այսօր փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» 2-րդ համաժողովից առաջ ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ։

Euromedia24-ի լրագրողը նկատել է, որ Մոսկվայի «Президент» հյուրանոցի ճեմասրահում ֆորումից առաջ կանգնել և հայկական պատվիրակությանն է հատուկ սպասում, դիմավորում-լիկբեզ անելուց հետո սրահ ուղեկցում դեսպան Գուրգեն Արսենյանը։ Ընդ որում, նա այդ լիկբեզն արել է շատ անթաքույց, բարձր ձայնով ու կոշտ տոնայնությամբ՝ հատկապես Թաթուլ Մանասերյանի դեպքում։

Տհաճ զրույց է ծավալվել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի ու դեսպանի միջև, որին ականատես են եղել Հայաստանից ժամանած այլ փորձագետներ ևս։

ՔՊ-ական նախկին պատգամավոր, ներկայիս ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ճեմասրահում Մանասերյանին դիմավորելիս հոխորտացել է, թե «չլնեմ-չիմանամ ֆորումին կոշտ քննադատողական ելույթներ ունենաք, համապետական բաներ չանեք, իմ ջանքերը պռավալ չտաք, մեծ բաներ եմ անում, դուք հետո կհասկանաք, ահագին գործ է արվում, հանկարծ ձեր հակապետական ելույթներով չփչացնեք ամեն բան»։

Մանասերյանն, իհարկե, անակնկալի է եկել ու ցածր ձայնով բացատրություն է պահանջել, թե այդ ով է ներկաներից երբեւէ հակապետական վարքով փայլել, եթե ոչ իրենք (նկատի ունենալով՝ Արսենյանի երբեմնի թիմակից ՔՊ-ականներին)։

Լսելի չի եղել պռավալի համար սպառնացող ու Երևանից ժամանածների վրա հոխորտացող դեսպանի պատասխանները։

Անկախ տնտեսագետին ձեռ ու ոտով կոշտ ձայնով ուղղորդող եւ հանդիմանող դեսպանին մոտեցանք ու փորձեցինք բացատրություն պահանջել, թե այդ ինչ իրավունքով է գոռալով փորձ անում ուղղորդել անկախ տնտեսագետին ելույթից առաջ եւ այդ ինչ ջանք է հասցրել գործադրել ընդամենը մի քանի օրում, որ փրկել է հայ-ռուս ոչ այնքան էլ բարվոք վիճակում հայտնված հարաբերություները, մանավանդ որ հասկանալի չէին հատկապես ռուսական կողմի համար լրիվ ընդունելի փորձագետ Մանասերյանից իր վախերը։

Դեսպան Արսենյանը, սակայն, հրաժարվեց խոսել և լարված փորձեց միայն արդարանալ, թե իբր մասնավոր զրույց է ծավալել, «ինչ է՝ իրավունք չունի՞»:

Մենք նրան հիշեցրինք դեսպանի առաքելությունը եւ որ ինքը Հայաստանի բյուջեից է օգտվում եւ մեր հանրային միջոցներով է իր կացության հարցերը լուծում Մոսկվայի իր նստավայրում, ուստի պարտավոր է բացատրություն տալ, բայց նա խուսափեց խոսել, որ հերթական սկանդալի մեջ չհայտնվի։

Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվեցինք՝ ինչ իրավունքով եւ ինչ հուշումներով էր ուղղորդում իրեն դեսպանը, ինչ էր պահանջում իրենից մոսկովյան հարթակում ելույթից առաջ, նա հաստատեց որ, այո՛, փորձել է հանդիմանել իրեն, թե իբր կոշտ քննադատություններով հակապետական ելույթներ չունենա, որ հսկայական գործ է իբր ձեռնարկել հարաբերությունների նորոգման հարցում, հանկարծ պռավալ չտա։ Ինչու դեսպանին չարձագանքեցիք կոշտ ու համարժեք կերպով՝ հետաքրքրվեցինք տնտեսագետից, ասաց․ «Շոկի մեջ էի էդ վարքագծից, չկողմնորոշվեցի՝ այդ պահին ինչ անել»։

Ի դեպ, շատ կարևոր է նշել, որ այդ ֆորումին Ռուսաստանի պատվիրակության կողմից մասնակցում էր ՌԴ դումայի փոխնախագահ Պյուտր Տոլստոյը եւ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ստացվում է՝ հայկական պատվիրակությունը, որ ՔՊ-ի հետ ոչ մի թելով կապ չուներ, մանսկացում էր հակապետական միջոցառմանը, որին որպես գլխավոր բանախոսներ պիտի հանդես գային ՌԴ իշխանության երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ։

 

դիտվել է 2094 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am