Նիկոլ Փաշինյանը նախատել է իր քավոր մարզպետին. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը նախատել է իր քավոր մարզպետին, վերջինս էլ դիմել է բնակիչներին, հանձնաժողով է ստեղծել

Նոյեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Տավուշի մարզում, Իջևանում։ Նա դրանից հետո քննադատական հայտարարություններ է արել ճանապարհի եզրին գործող ավտոլվացման կետերի, գետ թափվող փրփրաջրերի և այլնի մասին։ Տավուշի մարզպետարանի աղբյուրը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի ճանապարհների եզրերին տիրող իրավիճակի վերաբերյալ նախատել է իր դասընկեր, իր հարսանիքի քավոր, իր որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին։ Այդ հանդիմանությունից հետո մարզպետ Ղալումյանը գործի է անցել, նա նոյեմբերի 26-ին դիմել է բնակիչներին, խնդրել և հորդորել է հանրային տարածքներից հեռացնել բնակիչների կողմից կուտակված շինարարական նյութերը, շինաղբը և մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաները, որոնք խոչընդոտում են հետիոտնի և տրանսպորտային միջոցների երթևեկությանը։ Մարզպետարանը նաև սպառնացել է․
«Տեղեկացնում ենք, որ նշված գործողությունները չկատարելու դեպքում Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից կձեռնարկվեն օրենքով սահմանված միջոցառումներ»։

Դրանից հետո, նոյեմբերի 27-ին մարզպետ Հայկ Ղալումյանը որոշել է աղբահանության, սանիտարական մաքրման և ծառայությունների մատուցման որակի բարելավման նպատակով հանձնաժողով ստեղծել։ Հանձնաժողովի մեջ ընդգրկվել են մարզպետարանի պաշտոնյաներ և մարզի համայնքների կոմունալ ծառայությունների ղեկավարները (իրենց համաձայնությամբ): Այդ հանձնաժողովը պետք է իրականացնի մարզով անցնող միջպետական և հանրապետական ավտոճանապարհների եզրերին ու բնակավայրերի ներսում կուտակված աղբի, շինարարական աղբի, տեսանելի տարածքներում կուտակված հին ու անարդյունավետ գույք հանդիսացող տրանսպորտային միջոցների կմախքների ու դրանց տարբեր մասերի, չորացած ու թափված փայտանյութի, ինչպես նաև այլ տեսակի աղբը հավաքելու, դրանց տեղափոխումն ու տեղադրումն աղբավայրերում կազմակերպելու գործընթացներ և կատարված աշխատանքների մասին պարբերաբար զեկուցի Տավուշի մարզպետին»։

 

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Սիրիայում վերսկսված պատերազմի նպատակը կարող է լինել Իրանի և Ռուսաստանի դիրքերը թուլացնելը. արաբագետ Ինչ հարցեր են այսօր փակ նիստի ժամանակ քննարկել Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները Վանաձորում գազալցակայանի պայթյուն-հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ ԱԺ արտահերթ նիստ կլինի Պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի գազալցակայանում Լյուդվիգ Գյուլնազարյանը հաստատել է իր հրաժարականը Վրացական երազանքն ու հայկական ընտրությունը «Թուրքիայում հայերի դեմ խորը ատելություն կա, հույս չունեմ, որ սահմանները կբացվեն». թուրք գործիչ Թուրքիայի և Օմանի միջև 500 մլն դոլարի պայմանագրեր են կնքվել Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Չայնիի» ոլորաններում «Opel Zafira»-ն կողաշրջվել է 173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնային համակարգը չի գործում Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Թբիլիսիում ընդդիմադիրները վերսկսել են իրենց բողոքի ակցիաները Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Քաղհասարակությունը պահանջում է չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը Տհաճ միջադեպի կենտրոնում Գուրգեն Արսենյանն է Լավրովի ակնարկը Հայաստանին Հայտնի է, թե ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին «Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին «Ղարաբաղը ծախելու» մեջ մեղադրողներն այսօր իրենք են ընդունում, որ իրենց հիմնական առաքելությունն Արցախը ծախելն էր» Հնդիկը, եթե ուզի ՀՀ քաղաքացիություն ստանալ, նույն պրոցեսն է անցնում, ինչ արցախցին. Դավիթ Գալստյան Մինչ այդ մոտ 200.000 դոլարի ոչխարներ հայտարարել են անժամկետ հացադուլ Կոբախիձեն երախտագիտություն է հայտնել ոստիկանությանը Ընդդիմադիրների մի մասի օրակարգը ապագա տորթից իրենց կտորը ստանալն է․ Նարեկ Մալյան Նիկոլ Փաշինյանը նախատել է իր քավոր մարզպետին. Ոսկան Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am