Վրաստանի վարչապետը երկրում ԵՄ դեսպանին սպառնացել է
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դեսպան Պավել Գերչինսկուն սպառնացել է դիվանագիտական պատասխանով, եթե վերջինս չփոխի իր հռետորաբանությունը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։
Նա մեղադրել է ԵՄ դեսպանին «Վիեննայի կոնվենցիայի և ժողովրդավարական ընտրությունների սկզբունքների կոպտագույն խախտման մեջ»։
Վրաստանի վարչապետի խոսքերով, Գերչինսկին նաև «ներքաշված է ապատեղեկատվական արշավի մեջ», որը հաջորդել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունները սառեցնելու մասին նրանց հայտարարությանը: