«Վրացական երազանք»-ը ԵՄ դեսպանին մեղադրել է Կոբախիձեի հայտարարությունից հետո ապատեղեկատվություն տարածելու մեջ
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ երկրում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր Վրաստանը չորս տարով դադարեցնում է եվրաատլանտյան ինտեգրման գործընթացը։
Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
«Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ապատեղեկատվություն է տարածում, թե «Վրաստանը չորս տարով դադարեցնում է եվրատլանտյան ինտեգրման գործընթացը»։ Իրականում, իշխանությունն ընդգծել է, որ խստորեն հետևելու է ասոցացման համաձայնագրի կատարմանը և մինչև 2028 թվականը կկատարի ասոցացման համաձայնագրի 90%-ը», – ասված է հայտարարության մեջ։