Ինչ են պատրաստվում անել. Ինչպես կլուծեն հարցը
Օրերս Փաշինյանին հեռացնելու օրակարգի մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարությունից հետո ընդդիմադիրները պատրաստվում էին քննարկել խմբակցությունում նրա հետագա գործունեության հարցը, այս մասին հայտարարել էր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Euromedia24.com-հետ զրույցում Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ ֆրակցիայի նիստ դեռևս չի ունեցել․ «2 օրվա մեջ 1000 գործով էինք զբաղված, ֆրակցիան նիստ չի ունեցել և Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը դեռևս չի քննարկվել»։
Հարցին՝ Գեղամ Նազարյանը հայտարարել էր, թե խմբակցությունում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, սակայն, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հակառակն են պնդել, այս դեպքում ի՞նչ տեսանելի քայլեր են իրականացվում իրենց կողմից վարչապետի հեռացման նպատակով, Մանուկյանն ասաց․ «Կույրին անգամ հայտնի է։ Մեր ամեն օրվա աշխատանքը, ամեն օրվա խոսքը Նիկոլ Փաշինյանին օր առաջ հեռացնելու նպատակ է հետապնդում»,- եզրափակեց պատգամավորը։