Ինչու արցախցիները չեն ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ
Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված արցախիցները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ: ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկմանն ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Անհերքելի է, որ առնվազն ընկալումների տեսանկյունից արցախցիների շրջանում ՀՀ քաղաքացիություն ստանալ չստանալու հարցը ուղիղ կապված է նաև Արցախ վերադարձի հեռանկարի և վերադարձի իրավունքի հետ։
Հնարավոր վերադարձի իրավունքի կորուստը հիմնական մտահոգություններից մեկն է, որը ցավոք սրտի մինչև այժմ պատշաճ ուշադրության չի արժանացել։
Այս հարցով միջազգային իրավունքի մի շարք մասնագետների հետ քննարկումներ ունեցել ենք, մասնագիտական համայնքի դիրքորոշումը, ապա գերակա է այն մոտեցումը, որ քաղաքացիության ընդունումը չի վերացնում վերադարձի իրավունքը»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը: