«Թոխմախի Մհերի» որդուն պատկանող տարածքը, ստեղծագործական և մարզական ՀԿ-ների տարածքները՝ կռվախնձոր․ երկու տարում դատախազությունն 82 հայց է ներկայացրել՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի

Վերջին երկու տարում՝ 2023- 2024թթ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը 82 հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել մի շարք կառույցների, հողատարածքների գրանցումը։

2023թ․ ներկայացված հայցերից մեկը վերաբերում է «Թոխմախի Մհեր» մականունով հայտնի նախկին ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Մհերի Սեդրակյանին։ Մասնավորապես, դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 4 գույքի նկատմամբ «Դավիթ-Արտակ» ՍՊԸ-ի, Դավիթ Սեդրակյանի, ինչպես նաեւ Վարդան Սեդրակյանի սեփականության իրավունքը փաստող պետական գրանցումները։

Վարչական դատարանը 2024թ․ հուլիսի 4-ի որոշմամբ գործի վարույթը կարճել էր, դատախազությունը բողոքարկել է կարճման որոշումը, այժմ՝ գործը Վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է։

2023թ․ ներկայացված մեկ այլ հայցով դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի սեփականության իրավունքը՝ Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 3/1 հասցեի 813 քմ հողամասի նկատմամբ։
Նույն թվականին դատախազությունը հայց է ներկայացրել նաև «Ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության անվամբ 842.746 հա մակերեսով հաղամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և գրանցամատյանի գրառումները վերացնելու պահանջով։ Այս հայցը դեռրևս քննության փուլում է, գտնվում է դատավոր Կարեն Զարիկյանի վարույթում։

Համանման հայցեր ներկայացվել են նաև 2024թ․ -ին։ Ըստ այդմ՝ դատախազությունը պահանջել է վերացնել Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 6 հասցեում գտնվող 1,980 հա մակերեսով հողամասի և 16053 քմ մակերեսով «Սպարտակ» մարզական հալալիրի նկատմամբ 15.12.1999թ. ՀՀ ԳԱ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունում «Հայաստան» մարզական միություն» հասարակարան կազմակերպության սեփականության իրավունքի պետական գրանցումը և տրամադրված 0272007 սեփականության վկայականը և դրա հետևանքները, այն է՝ 12.08.2021թ. Հայաստան» մարզական միություն» հասարակարան կազմակերպության սեփականության «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջև կնքված անշարժ գույքի գրավի պայմանագիրը, դրա հիման վրա 13.08.2021թ. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի գրավի իրավունքի պետական գրանցումը և տրամադրված թիվ 13082021-01-0193 վկայականը, 04.09.2023թ. Հայաստան» մարզական միություն» հասարակարան կազմակերպության և «ԷԿՈ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ի միջև կնքված անշարժ գույքեի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայամանագիրը, դրա հիման վրա «ԷԿՈ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ի սեփականության իրավուքը 06.09.2023թ. պետական գրանցումը և տրամադրված թիվ 06.09.2023-01-0019 վկայականները։ Հայցը վերադարձվել է, իսկ դատախազությունը բողոքարկել սույն որոշումը։

Մեկ այլ հայց էլ կապված է «Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի հետ, այս հայցով էլ դատախազությունը պահաջում է չեղարկել Երևան քաղաքի Ցախի 6 հասցեում գտնվող 1614.1 քմ մակերեսով մարզական համալիրի նկատմամբ 29.12.1999թ. ՀՀ ԿԱ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունում «Հայաստան» մարզական միություն» հասարակարան կազմակերպության սեփականության իրավունքի պետական գրանցումը և տրամադրված 0231261 սեփականության վկայականը և դրա հետևանքները վերացնել։

Այս հայցը դատարանը ևս վերադարձրել է, իսկ հայցը վերադարձնելու որոշումը՝ մնացել անփոփոխ։

Նախկինում հայտնել ենք, որ դատախազությունը հայցեր է ներկայացրել նաև «Նկարիչների միության» և «Գրողների միության» շենքերի վերաբերյալ։ Մասնավորապես, «Գրողների միության» վերաբերյալ դատախազությունը երկու հայց է ներկայացրել, մեկը՝ «ՀՀ գրողների միության» Սևան ստեղծագործական կազմակերպության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով, մյուսը՝ «ՀՀ գրողների միության» ՀԿ 2001 թվականի օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ 2013 թվականի հունիսի 3-ի իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջով։ Երկու հայցերն էլ վարույթ են ընդունվել, քննության փուլում են։ Հայց է ներկայացվել նաև Գրողների միությանը պատկանող Ծաղկաձոր քաղաքի ստեղծագործական տան 7303,40քմ շինության նկատմամբ և 2,7 հա հողի օգտագործման իրավունքի վերաբերյալ թիվ 001210 պետական գրանցումը և հետևանքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս հայցը ևս վարույթ է ընդունվել, հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը՝ մերժվել։ Համանման հայցեր ներկայացվել է նաև «Նկարիչների միության» վերաբերյալ։

Բոլորովին վերջերս դատախազությունն ընդդեմ Կադաստրի կոմիտեի հայց է ներկայացրել նաև՝ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ի անվամբ 02.04.2003թ. անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը մասնակիորեն, այն է՝ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ի անվամբ ք. Երևան, Կենտրոն համայնք Աբովյան փողոց թիվ 18 շենք հասցեում 3759,4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքը 994,6 քմ հողաբաժնի չափով, և հետևանքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս հայցը ևս քննության փուլում է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Արտյոմ Խաչատրյանը ռուս բարձրաստիճան պաշտոնյաների առաջ խայտառակեց Գուրգեն Արսենյանին (video) Ռուսաստանը կարող է և պետք է ամեն ինչ անի Ռուբեն Վարդանյանի ու մյուսների վերադարձի համար․ Գրիգորյանց (video) Առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի․ Պետդումայի փոխնախագահ (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ Բաքվի բանտերում խոշտանգով Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի մասին (video) ԼՂՀ բնակիչների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը պետք է պարզեցվի. նախկին օմբուդսմեն Վրաստանի վարչապետը երկրում ԵՄ դեսպանին սպառնացել է Լա՛վ լսեք՝ես եմ հիմք դրել՝ Ռուսաստանից էժան զենք գնելուն, հիմա ու՞մից եք գնում, ու՞ր են փողերը գնում (video) Նորք Մարաշում որևէ ճանապարհաշինության նկատմամբ վերահսկողություն չկա. Պեդրո Զարուկյան Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որի համար վճարել էր 6,2 միլիոն դոլար Երբ կբացվի Լարսը. Հայտնում է Վահե Հակոբյանը Դուք եք ստեղծել այս իրավիճակը, հիմա էլ չեք իմանում ինչ անել․ արցախցին՝ փոխնախարարին (video) Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կանոնադրության մասնակից երկրների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին Նախկին գլխավոր դատախազի գործով հարցաքննվում են վկաները Տղայական հարաբերություններին վերջ տվե՛ք․ ՀՀ-ին չեն թողնի ՀԱՊԿ-ից դուրս գալ․ գեներալ Տեր-Գրիգորյանց (video) Արևմուտքի ռումբերը պայթում են բոլոր տեղերում․ ՌԴ փոխարտգործնախարարի զգուշացումը՝ Փաշինյանին (video) Սա ի՞նչ է․ պատկերացնու՞մ եք՝ որքան վիրավորական է․ ինչ է նշանակում արցախցին որ երկրի քաղաքացի է (video) «Վրացական երազանք»-ը ԵՄ դեսպանին մեղադրել է Կոբախիձեի հայտարարությունից հետո ապատեղեկատվություն տարածելու մեջ Այսօր երեկոյան ՔՊ խմբակցությունը նիստ կանի #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, ես քեզ հարց չունեմ, դու դատվելու ես… Էլեանորա Մանանդյան (video) Ռուսական մամուլում լռում են Բաքվի կողմից զոհվածների հուշարձանների ոչնչացման մասին․ Բաղրամյանի թոռ (video) Ինչ են պատրաստվում անել. Ինչպես կլուծեն հարցը Ինչու արցախցիները չեն ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ «Թոխմախի Մհերի» որդուն պատկանող տարածքը, ստեղծագործական և մարզական ՀԿ-ների տարածքները՝ կռվախնձոր․ երկու տարում դատախազությունն 82 հայց է ներկայացրել՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի «Սրբազան Պայքարը» շարունակվելու է մինչև հաղթական ավարտ, այն չի ուշանալու․ Բագրատ Սրբազան Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ ծաղրո՞ւմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am